Դեպի վեր
Նորություններ

01.07.2013

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի այցը ԼՂՀ


  2013 թվականի հունիսի 27-ին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի  միջև 2009 թվականի հուլիսի 7-ին ստորագրված 2010-2015 թվականների ընթացքում համագործակցության հուշագրի շրջանակներում ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ   Երվանդ Զախարյանը և նախագահի տեղակալ  Խաժակ Կարայանը աշխատանքային այցով ժամանել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

   Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ կադաստրի ղեկավարները ընդլայնված խորհրդակցության ընթացքում ներկայացրել են երկու համակարգերում իրականացված բարեփոխումների արդյունքները, ինչպես նաև ստորագրվել է ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի միջև փոխադարձ համագործակցության համաձայնագիր: Կառույցների ղեկավարները նույն օրը հանդիպել են նաև ԼՂՀ վարչապետ  Արա Հարությունյանի հետ: Հանդիպման ընթացքում կառավարության ղեկավարին ներկայացվել է ստորագրված համաձայնագիրը, ինչպես նաև դրանից բխող հետագա անելիքները:

  Այցի շրջանակներում հունիսի 28-ին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին և ԼՂՀ կադաստրի ղեկավար Կառլեն Պետրոսյանին ընդունել է նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջև համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման հետ կապված հարցեր:

 

            ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ տեղեկատվության և

            հասարակայնության հետ կապերի բաժին