Դեպի վեր
Նորություններ

29.08.2013

Կադաստրի պատասխանատուները հանդիպումներ կունենան մարզերում


ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն տեղեկացնում է, որ քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին տեղում օպերատիվ լուծում տալու, ինչպես նաև քաղաքացիներին հուզող հարցերին անմիջականորեն ծանոթանալու նպատակով կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալները սույն թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում հանդիպումներ կունենան հետևյալ մարզային ստորաբաժանումներում.

 

1.Սյունիքի մարզային ստորաբաժանում- 07.09.2013թ. ժամը  16.00, ք.

Կապան, Լեռնագործների 5ա 1

2.Շիրակի մարզային ստորաբաժանում- 13.09.2013թ. ժամը 16.00, ք.

Գյումրի, Աբովյան 258/2

3.Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում- 20.09.2013թ. ժամը 16.00, ք.

Գավառ, Բոշնաղյան 4

4.Արագածոտնի մարզային ստորաբաժանում- 27.09.2013թ. ժամը 16.00, ք.

Աշտարակ, Ն. Աշտարակեցու 4

Մյուս մարզային ստորաբաժանումներում նախատեսված հանդիպումների

վերաբերյալ հավելյալ կտեղեկացվի:

 

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե