Դեպի վեր
Նորություններ

30.08.2013

Բելառուսում էր կադաստրի պետական կոմիտեի պատվիրակությունը


Բելառուսում էր կադաստրի պետական կոմիտեի պատվիրակությունը 

 

     2013 թվականի օգոստոսի 20-24-ը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատվիրակությունը` կոմիտեի նախագահի տեղակալ Ֆ.Բաշոյանի գլխավորությամբ, մասնակցեց Բելառուսի Հանրապետությունում տեղի ունեցած Գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման ԱՊՀ միջպետական խորհրդի հերթական 35-րդ նստաշրջանի աշխատանքներին: Վերջինիս մասնակցեցին նաև Ռուսաստանի Դաշնության,  Մոլդովայի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ադրբեջանի գեոդեզիայի և քարտեզագրության ծառայությունների ղեկավարները և ներկայացուցիչները, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Տ.Ի.Բուզուբաևը:

Նստաշրջանի ընթացքում քննարկվեցին բոլոր օրակարգային խնդիրները: Խորհրդի անդամները ներկայացրեցին իրենց երկրներում գեոդեզիայի և քարտեզագրության ծառայությունների կողմից իրականացված աշխատանքները:

Քննարկվեց մասնագետների որակավորման բարձրացման և վերապատրաստման նպատակով Գիտակրթական կենտրոնի ֆինանսավորման մոդելի քննարկումը, որը ներկայացվեց համապատասխան աշխատանքային խմբի կողմից:

Խորհրդի անդամներին ներկայացվեց նաև աշխարհագրական անվանումների աշխատանքային խմբի հաշվետվությունը` հաստատելով տեղեկատվության տրամադրման առաջարկված նոր ձևը, որը ուժի մեջ կմտնի 2014թ. հունվարի 1-ից:

Քննարկումների ընթացքում նստաշրջանի մասնակիցներն անդրադարձան ոլորտին առնչվող և առավել արդիական խնդիրներին, համատեղ քննարկվեցին վերջիններիս լուծման օպտիմալ տարբերակները:

Նստաշրջանի աշխատանքներին մասնակցում էր նաև Եվրոգեոգրաֆիքսի ներկայացուցիչը:

Նստաշրջանի վերջում Խորհրդի նախագահությունը փոխանցվեց Ղազախստանին, համանախագահներ դարձան Բելառուսի և Ղրղզստանի ծառայությունների ղեկավարները, իսկ Գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման ԱՊՀ միջպետական խորհրդի հերթական 36-րդ նստաշրջանը որոշվեց անցկացնել 2014թ. Ղազախստանի Հանրապետությունում: