Դեպի վեր
Նորություններ

03.09.2013

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


      Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Տեսչություններում կառավարման խորհուրդներ ստեղծելու մասին» N 856-Ն որոշման 3-րդ կետի 2)-րդ ենթակետի պահանջների համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Գեոդեզիայի և հողային պետական տեսչության» կառավարման խորհրդի կազմում համապատասխան բնագավառի հասարակական կազմակերպությունների կամ այլ գործարար միավորումների ներկայացուցիչներին ընդգրկելու նպատակով, առաջարկում ենք երկշաբաթյա ժամկետում ներկայացնել թեկնածություններ:

    Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Տեսչություններում կառավարման խորհուրդներ ստեղծելու մասին» N 856-Ն որոշման 3-րդ կետի 2)-րդ ենթակետի պահանջների համաձայն` խորհրդում ընդգրկվում են դիմումն առաջինը ներկայացնողները` ըստ հերթականության: 

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր

անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի աշխատակազմ