Դեպի վեր
Նորություններ

16.12.2013

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի խոսքը Սուրբ Ծննդյան և Ամանորի առթիվ


 

Հարգելի գործընկերներ, կադաստրի համակարգի աշխատակիցներ

 

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ և ձեր ընտանիքներին Սուրբ Ծննդյան և Ամանորի առթիվ:

Մաղթում եմ, որ 2014 թվականը լինի խաղաղության, բարօրության, առողջության ու նվիրական երազանքների իրականացման տարի:

Յուրաքանչյուր անցնող տարում մենք օբեկտիվորեն տեսնում ենք մեր ձեռքբերումներն ու բացթողումները` փորձելով գալիք տարում կրկնապատկել մեր հաջողությունները, շտկել ոլորտում առկա թերությունները:

Ցանկանում եմ բոլորիդ մաղթել, որ գալիք տարին լինի համերաշխության, դրական նոր լիցքերի, երջանկության տարի:

Վերստին շնորհավորում եմ ձեր Ամանորը, մաղթում եմ ամուր առողջություն, նորանոր ձեռքբերումներ, լավատեսություն և առաջընթաց ձեր աշխատանքային գործունեության մեջ:

 

Երվանդ Զախարյան