Դեպի վեր
Նորություններ

15.12.2013

Գոհացնող արդյունք թիմային առաջնությունում


 

 Դեկտեմբերի 14-ին կայացավ ՀՀ պետական հիմնարկների աշխատողների ճյուղային արհմիության կողմից կազմակերպված շախմատի թիմային առաջնությունը: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիմը (Կամո Պողոսյան, Գագիկ Մելիքսեթյան, Խաչիկ Երանյան, Արթուր Ավդալյան) տոնելով 4 հաղթանակ և 2 խաղ ավարտելով ոչ-ոքի` այդ թվում` հաղթող ճանաչված Երևանի քաղաքապետարանի թիմի հետ, զբաղեցրեց պատվավոր երկրորդ տեղը: Անհատական ցուցանիշով` 6 խաղ -6 հաղթանակ արդյունքով փայլուն խաղաց կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի առաջատար մասնագետ Կամո Պողոսյանը: