Դեպի վեր
Նորություններ

10.01.2014

Ամփոփ տեղեկանք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2013 թվականի գործունեության վերաբերյալ


   Իրականացված համալիր, արմատական բարեփոխումների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգը 2012 թվականի հունվարից սկսեց գործել բոլորովին նոր սկզբունքներով ու չափորոշիչներով` միտում ունենալով պարզեցնել համակարգի կողմից իրականացվող գործառույթները, բարձրացնել բնակչությանը մատուցվող ծառայությունների սպասարկման որակը, ապահովել իրականացվող գործառույթներում ավելորդ բյուրոկրատական քաշքշուկների ու կոռուպցիոն ռիսկերի բացառումը և համակարգի գործունեության առավել թափանցիկությունն ու մատչելիությունը: 2012 թվականից սկսված` անցած ժամանակահատվածում, բարեփոխումների գործնական կիրառումը ոչ միայն ակնհայտորեն դրսևորեց իր դրական արդյունքները, որի մասին նշվել է ինչպես պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ու, համապատասխան հարցումների հիման վրա` քաղաքացիների կողմից, այնպես էլ տարբեր հանդիպումներում ու զանգվածային լրատվության միջոցներով բազմաթիվ լուսաբանումների ընթացքում:

   Կոմիտեն 2013 թվականի ընթացքում ամբողջությամբ ապահովել է «ՀՀ կառավարության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված միջոցառումների իրականացումը:

   Նախատեսված հետևյալ չորս գերակա խնդիրները ամբողջությամբ կատարվել են սահմանված ժամկետներում:

Դրանք են`

    ՀՀ գույքահարկի և հողի հարկի 2014-2016 թթ. հարկման բազաների ձևավորում

2013թ. հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված ու գնահատված շենքերի և շինությունների ամփոփ ցուցակները սեպտեմբերի 1-ին և հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված ու գնահատված հողամասերի ամփոփ ցուցակները` օգոստոսի 1-ին տրամադրվել են Հայաստանի Հանրապետության համայնքներին:

  WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) գեոդեզիա­կան կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքներ

WGS-84 գեոդեզիական կոոդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման նպատակով իրականացվել են ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի 2 տեխնիկական նախագծերի կազմման, դաշտային դիտարկումների հիման վրա 7800 շրջադարձային կետերի որոշման, նշահարման, ուրվագծերի կազմման, կոորդինատների որոշման, ինչպես նաև 175 համայնքների վարչական սահմանների քարտեզների համադրման աշխատանքներ:

Այս ուղղությամբ 2013 թվականին նախատեսված է եղել 148 369.6 հազ. դրամ, իրականացված աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 148 369.6 հազ. դրամ /100%/:

    Բազային երկրատեղեկատվական համակարգերի ստեղծում Գյումրի քաղաքում  (817.3 հա)

Բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքներ են իրականացվել Գյումրի քաղաքի 817.3հա տարածքում` կատարվել են կադաստրային և տեղագրական հատակագծերի համադրման, անճշտությունների հանութագրման, թարմացման, ստորգետնյա մայրուղային հաղորդակցուղիների հանութագրման, երկրատեղեկատվական համակարգի տվյալների հավաքագրման, շերտերի ստեղծման և դասակարգման աշխատանքներ:

Այս ուղղությամբ 2013 թվականին նախատեսված է եղել 49 270.0 հազ. դրամ, իրականացված աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 49 270.0 հազ. դրամ /100%/:

  Հայաստանի Հանրապետությունում մշտական գործող ՋիՊիԷս (GPS) (գլոբալ դիրքորոշման համակարգ) ռեֆերենց կայանների ցանցի ստեղծում

   «Հողային ռեսուրսների կայուն կառավարման գործիքներ» հայ-նորվեգական ծրագրի շրջանակներում` ՀՀ-ում մշտական գործող ՋԻՊԻԷՍ /GPS/ ռեֆերենց կայանների ցանցի ձևավորման նպատակով Կոմիտեի, Նորվեգիայի Թագավորության Կադաստրի ու քարտեզագրության գերատեսչության  (Սատենս կարտվերկ) և հայտարարված միջազգային մրցույթում հաղթող ճանաչված «Լեյկա Գեոսիսթեմս» ընկերության միջև կնքվել է պայմանագիր, Հայաստանի 12 բնակավայրերում տեղակայվել են ռեֆերենց կայաններ, ցանցի անխափան գործունեությունը ապահովելու նպատակով ներմուծվել են գեոդեզիական սարքավորումներ և «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանումում հիմնվել է վերահսկիչ-հաշվարկային կենտրոն, «Լեյկա Գեոսիսթեմս» ընկերության մասնագետների կողմից կազմակերպվել է համակարգի ուսուցում:

   Աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից տարվա ընթացքում իրականացվել է շուրջ 190.690 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցում և շարժական գույքի գրավի ու լիզինգի պայմանագրերով վարձակալության իրավունքի շուրջ 732 միավորի պետական գրանցում, իսկ «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման կողմից ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, քաղաքացիներին ու կազմակերպություններին տրամադրվել է գույքի ու դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ շուրջ 375.327 տեղեկատվություն (2012 թվականին այն կազմել է 337.480, աճել է 11.2%-ով), որից` պետական կառավարման մարմիններին անվճար` 28.796, զբաղվածության պետական ծառայության տարածքային մարմիններին` 29.536, սոցիալական ծառայության տարածքային մարմիններին` 295.328, ինչպես նաև ընթացք է տրվել արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայությունից մուտքագրված գույքային իրավունքների սահմանափակումների ու դրանց վերացման վերաբերյալ շուրջ 80.810 որոշումների կատարմանը: Քաղաքացիներին և իրավաբանական անձանց տրամադրվել է 21.667 տեղեկատվություն:

   Նույն ընթացքում աշխատակազմի սպասարկման գրասենյակների կողմից ընդունվել է 336.650 դիմում, տրամադրվել է 333.723 ավարտական փաստաթուղթ և կողմերի ստորագրությունների իսկության ճանաչմամբ անվճար կնքվել է անշարժ գույքի հետ կապված տարբեր գործարքների վերաբերյալ 13.834 պայմանագիր, ընդ որում` դրանցից որևէ մեկով վեճ չի առաջացել և վճիռ չի կայացվել: Բացի այդ, կոմիտեի ինտերնետային կայքէջում ներդրված` գույքի նկատամամբ իրավունքների ու սահամանափակումների պետական գրանցման դիմումներն ու փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացման էլեկտրոնային ARPIS փաստաթղթաշրջանառության համակարգ մուտքագրվել է առցանց ստացված 4437 դիմում:

  Կոմիտեի նախագահի և նախագահի տեղակալների կողմից յուրաքանչյուր երկուշաբթի իրականացվել է քաղաքացիների ընդունելություն /մոտ 200, նախորդ տարի այն կազմել է 220, նվազել է 9%-ով/, ապահովվել է երկու հեռախոսահամարով թեժ գծի մշտական գործունեություն, դրա արդյունքում ստացված դիմումները, ինչպես նաև ընդունելության ընթացքում բարձրացված հարցերը ամփոփվել և քննարկումներ են կազմակերպվել կոմիտեի նախագահի մոտ, որի արդյունքում համապատասխան միջոցներ են ձեռնարկվել:

    Վերլուծությունը ցույց է տալիս, որ իրավունքի պետական գրանցման համար տրված դիմումներով կասեցումների ու մերժումների քանակը վերջին տարիներին կտրուկ նվազել է, իսկ տեղեկատվության տրամադրման համար տրված դիմումներով այն գրեթե վերացել է: Այսպես, եթե իրավունքի գրանցման ու տեղեկատվության տրամադրման համար տրված դիմումներով մերժումների քանակը 2008 թվականին կազմել է 35-40%, 2009-ին 25-30%, ապա` 2010-ին այն կազմել է 10%, 2011-ին` 7.9%, 2012-ին` 5.5%, 2013-ին` 5%: Այսօր անհիմն մերժումներ ու կասեցումներ գրեթե չեն լինում, հետևաբար` վերացել է քաղաքացիների կողմից կրկնակի դիմելու անհրաժեշտությունը, ավելին` այն հանգեցրել է նաև վեճերը դատական կարգով լուծելու անհրաժեշտության կտրուկ նվազեցմանը, որն ունի հետևյալ պատկերը ըստ տարիների.

Տարի

2008թ.

2009թ.

2010թ.

2011թ.

2012թ.

2013թ.

Տվյալ տարվա ընթացքում տրված կասեցումների ու մերժումների հիման վրա կայացված վճիռների քանակը

122

45   /նվազել է 63%-ով/

40  /նվազել է 11%-ով/

38  /նվազել է 5%-ով/

24  /նվազել է 37%-ով/

19  /նվազել է 21%-ով/

    2008 թվականի համեմատությամբ 2013 թվականին տրված մերժումների ու կասեցումների հիման վրա կայացված վճիռների քանակը նվազել է շուրջ 6.5 անգամ:

    Կոմիտեի կողմից   շարունակվել է միջազգային համագործակցությունը` տրամադրվել է տեղեկատվություն Համաշխարհային բանկի Doing Business պարբերականին` Հայաստանում անշարժ գույքի գրանցման ընթացակարգերի մասով: Ի դեպ` համաձայն վերջինիս հրապարակման` դիտարկված 189 երկրների շարքում Հայաստանը վերոնշյալ ցուցիչով զբաղեցրել է 5-րդ տեղը:

   Կոմիտեի կայքում զետեղվել են համակարգին վերաբերող բոլոր օրենսդրական ու նորմատիվ ակտերի նախագծերը և կատարված աշխատանքների մոնիթորինգի և ամփոփումների վերաբերյալ տվյալները: Մամուլում և հեռուստառադիոընկերությունների, լրատվական գործակալությունների միջոցներով պարբերաբար լուսաբանվել և բնակչությանն իրազեկվել են կադաստրի համակարգի գործառույթները, առանձին նորմատիվ իրավական ակտերը, անցկացվող միջոցառումները:

   ՀՀ կառավարության 2014 թվականի նախատեսվող գործունեության ծրագրի կատարումն ապահովող կադաստրի պետական կոմիտեի միջոցառումների շարքում հարկ է առանձնացնել որպես գերակա խնդիրներ ճանաչված հետևյալ ծրագրերը.

1. «WGS – 84» /ՎԻ ՋԻ ԷՍ -84/ գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքներ>>, որով կստեղծվեն ՀՀ Շիրակի և Սյունիքի մարզերի տարածքների համադրված, բաց հրատարակման տեղագրական, կադաստրային և համայնքային վարչական սահմանների նկարագրման քարտեզները ու հատակագծերը, ինչպես նաև համայնքների սահմանների շրջադարձային կետերի կոորդինատները կապակցված ազգային գեոդեզիական ցանցի հետ:

2. «Բազային երկրատեղեկատվական համակարգերի ստեղծում Գյումրի քաղաքում /820 հա/»

  Գյումրի քաղաքում 820 հա տարածքի համար կստեղծվեն թվային քարտեզագրական հիմքեր, բազային երկրատեղեկատվական համակարգի համար անհրաժեշտ թեմատիկ շերտեր և կկատարվի բոլոր տարրերի տեքստային տվյալների մուտքագրում, անհրաժեշտ տվյալների հավաքագրում` տեղագրական և կադաստրային քարտեզների ու հատակագծերի հիման վրա: Աշխատանքները կրում են շարունակական բնույթ:

3. «Երևան քաղաքի նավիգացիոն համակարգերի ծրագիր»

  Ծրագրի իրականացման արդյունքում Երևան քաղաքում կունենանք ստեղծված և ներդրված նավիգացիոն համակարգ` տրանսպորտային միջոցների և այլ շարժական օբյեկտների ճշգրիտ տեղադիրքի որոշման, մոնիթորինգի և վերահսկման հնարավորությամբ: