Դեպի վեր
Նորություններ

10.01.2014

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2013 թվականի գործունեության հաշվետվություն


Իրականացված համալիր, արմատական բարեփոխումների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգը 2012 թվականի հունվարից սկսեց գործել բոլորովին նոր սկզբունքներով ու չափորոշիչներով` միտում ունենալով պարզեցնել համակարգի կողմից իրականացվող գործառույթները, բարձրացնել բնակչությանը մատուցվող ծառայությունների սպասարկման որակը, ապահովել իրականացվող գործառույթներում ավելորդ բյուրոկրատական քաշքշուկների ու կոռուպցիոն ռիսկերի բացառումը և համակարգի գործունեության առավել թափանցիկությունն ու մատչելիությունը: 2012 թվականից սկսված` անցած ժամանակահատվածում, բարեփոխումների գործնական կիրառումը ոչ միայն ակնհայտորեն դրսևորեց իր դրական արդյունքները, որի մասին նշվել է ինչպես պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ու համապատասխան հարցումների հիման վրա` քաղաքացիների կողմից, այնպես էլ տարբեր հանդիպումներում ու զանգվածային լրատվության միջոցներով բազմաթիվ լուսաբանումների ընթացքում, այլև ակներև դարձավ առանձին հարցերի առավել մանրամասն կարգավորման ու հետագա հստակեցման հնարավորությունն ու անհրաժեշտությունը, որի նպատակով ՀՀ կառավարության ու Ազգային Ժողովի քննարկմանը ներկայացնելու համար 2013 թվականին մշակվեցին «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում, ՀՀ Հողային օրենսգրքում, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում և ՀՀ կառավարության մի շարք որոշումներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքների ու որոշումների նախագծեր:

  • Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման համար 2013թ. նախատեսված 4.134.647,0հազ. դրամի դիմաց հավաքագրվել է 3.648.427,9հազ. դրամ, որը նախատեսվածից պակաս է 486.219,1հազ. դրամ կամ 11.8%-ով: «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար գանձվող պետական տուրքի գծով տարեկան պլանավորված 900.000,0հազ. դրամի դիմաց փաստացի գանձվել է 853.685,6հազ. դրամ պետական տուրք, որը տարեկան նախատեսվածից պակաս է 46.314,4հազ. դրամ կամ 5.1%-ով:

      Հայաuտանի Հանրապետության կառավարության 2013 թվա­կանի հուլիսի 18-ի «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2013 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 800-Ն որոշմամբ նախատեսվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից իրականացնել ծրագրի` 109-րդ, 110-րդ, 111-րդ կետերում նախատեսված միջոցառումներն ու 69-րդ, 70-րդ, 71-րդ, 72-րդ կետերում նախատեսված գերակա խնդիրները, որոնք ամբողջությամբ և սահմանված ժամկետներում կատարվել են:

Այսպես, ծրագրի`

109-րդ կետով նախատեսված «Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի՝ ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների) հողերի 2013 թվականի կադաստրային գները (արժեքները) և կադաստրային զուտ եկամտի չափերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը 2013թ. մարտի 3-րդ տասնօրյակում ՀՀ կառավարություն ներկայացնելու վերաբերյալ միջոցառումը կատարվել է և 11.04.2013թ. ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության N 360-Ն որոշումը.

110-րդ կետով նախատեսված «Հայաստանի Հանրա­պետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2013 թվականի հաշվե­տվության (հողային հաշվեկշռի) մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը 2013թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակում ՀՀ կառավարություն ներկայացնելու վերաբերյալ միջոցառումը կատարվել է և 17.10.2013թ. ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության ՀՀ կառավարության N 1184-Ն որոշումը.

111-րդ կետով նախատեսված «Հայաստանի Հան­րապետության տեղեկատվական ենթակառուցվածքի կազմը, ձևավորումը, վարումը և տեղեկա­տվության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառա­վարության որոշման նախագիծը 2013թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակում ՀՀ կառավարություն ներկայացնելու վերաբերյալ միջոցառումը կատարվել է և  ՀՀ կառա­վարության որոշման նախագիծը մեր 09.12.13թ. N Ե/6.2/8380-13 գրությամբ ներկայացվել է ՀՀ կառավարություն:

Ծրագրով նախատեսված գերակա խնդիրներ`          

    69-րդ կետ - ՀՀ գույքահարկի և հողի հարկի 2014-2016 թթ. հարկման բազաների ձևավորում 

2013թ. հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված ու գնահատված շենքերի և շինությունների ամփոփ ցուցակները սեպտեմբերի 1-ին և հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված ու գնահատված հողամասերի ամփոփ ցուցակները` օգոստոսի 1-ին տրամադրվել են Հայաստանի Հանրապետության համայնքներին:

     70-րդ կետ - WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) գեոդեզիա­կան կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքներ 

WGS-84 գեոդեզիական կոոդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման նպատակով իրականացվել են ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի 2 տեխնիկական նախագծերի կազմման, դաշտային դիտարկումների հիման վրա 7800 շրջադարձային կետերի որոշման, նշահարման, ուրվագծերի կազմման, կոորդինատների որոշման, ինչպես նաև 175 համայնքների վարչական սահմանների քարտեզների համադրման աշխատանքներ:

Այս ուղղությամբ 2013 թվականին նախատեսված է եղել 148 369.6 հազ. դրամ, իրականացված աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 148 369.6 հազ. դրամ /100%/:

71-րդ կետ - Բազային երկրատեղեկատվական համակարգերի ստեղծում Գյումրի քաղաքում  (817.3 հա)

Բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքներ են իրականացվել Գյումրի քաղաքի 817.3հա տարածքում` կատարվել են կադաստրային և տեղագրական հատակագծերի համադրման, անճշտությունների հանութագրման, թարմացման, ստորգետնյա մայրուղային հաղորդակցուղիների հանութագրման, երկրատեղեկատվական համակարգի տվյալների հավաքագրման, շերտերի ստեղծման և դասակարգման աշխատանքներ:

Այս ուղղությամբ 2013 թվականին նախատեսված է եղել 49 270.0 հազ. դրամ, իրականացված աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 49 270.0 հազ. դրամ /100%/:

    72-րդ կետ - Հայաստանի Հանրապետությունում մշտական գործող ՋիՊիԷս (GPS) (գլոբալ դիրքորոշման համակարգ) ռեֆերենց կայանների ցանցի ստեղծում

          «Հողային ռեսուրսների կայուն կառավարման գործիքներ» հայ-նորվեգական ծրագրի շրջանակներում` ՀՀ-ում մշտական գործող ՋԻՊԻԷՍ /GPS/ ռեֆերենց կայանների ցանցի ձևավորման նպատակով Կոմիտեի, Նորվեգիայի Թագավորության Կադաստրի ու քարտեզագրության գերատեսչության  (Սատենս կարտվերկ) և հայտարարված միջազգային մրցույթում հաղթող ճանաչված «Լեյկա Գեոսիսթեմս» ընկերության միջև կնքվել է պայմանագիր, Հայաստանի 12 բնակավայրերում տեղակայվել են ռեֆերենց կայաններ, ցանցի անխափան գործունեությունը ապահովելու նպատակով ներմուծվել են գեոդեզիական սարքավորումներ և «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանումում հիմնվել է վերահսկիչ-հաշվարկային կենտրոն, «Լեյկա Գեոսիսթեմս» ընկերության մասնագետների կողմից կազմակերպվել է համակարգի ուսուցում:

  • գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում և տեղեկատվության տրամադրում

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից տարվա ընթացքում իրականացվել է շուրջ 190.690 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցում և շարժական գույքի գրավի ու լիզինգի պայմանագրերով վարձակալության իրավունքի շուրջ 732 միավորի պետական գրանցում /2012 թվականին դրանք կազմել են համապատասխանաբար` 173.713 (աճել է 9.8%-ով) և 574 (աճել է 27.5%-ով)/: Կոմիտեի աշխատակազմի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման կողմից 2013 թվականի ընթացքում ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, քաղաքացիներին ու կազմակերպություններին տրամադրվել է գույքի ու դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ շուրջ 375.327 տեղեկատվություն (2012 թվականին այն կազմել է 337.480, աճել է 11.2%-ով), որից` պետական կառավարման մարմիններին անվճար` 28.796, զբաղվածության պետական ծառայության տարածքային մարմիններին` 29.536, սոցիալական ծառայության տարածքային մարմիններին` 295.328, ինչպես նաև ընթացք է տրվել արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայությունից մուտքագրված գույքային իրավունքների սահմանափակումների ու դրանց վերացման վերաբերյալ շուրջ 80.810 որոշումների կատարմանը: Քաղաքացիներին և իրավաբանական անձանց տրամադրվել է 21.667 տեղեկատվություն, որից 8246-ը` քարտեզագրական նյութերի վերաբերյալ: Բացի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ու գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման աշխատանքների ուսումնասիրություններից, կոմիտեի աշխատակազմի գույքի գրանցման վարչության աշխատակիցների կողմից ապահովվել է նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե եռամսյակային հաշվետվությունների ներկայացումը, աշխատակիցները մասնակցել են կոմիտեում իրավական ակտերի նախագծերի մշակմանը, ինչպես նաև կոմիտե ներկայացված նախագծերի վերաբերյալ կարծիքների ձևավորմանն ու պատասխանների կազմմանը: Վարչության կողմից «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման հետ միասին տարվա ընթացքում ապահովվել է անշարժ գույքի բոլոր ռեգիստրների, սպասարկման գրասենյակների` ստորագրությունների իսկության ճանաչմամբ գործարքների կնքման իրավասություն ունեցող մասնագետների համար` գույքի նկատմամբ իրավունքների ու իրավունքների սահմանափակումների պետական գրանցման, գույքի ու դրա նկատմամբ իրավունքների, սահամանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, ստորագրությունների իսկության ճանաչմամբ գործարքների կնքման մասնագիտական հմտությունների ուսուցման դասընթացների ու դրանց ավարտից հետո թեստային առաջադրանքների անցկացումն ու կազմակերպումը, տեղերում կազմակերպվել է մեթոդական օգնություն: Աշխատակազմի տարածքային ստորաբաժանումներից ստացվել են և ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոն է ուղարկվել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված` 50 միլիոն ՀՀ դրամ սահմանաչափը գերազանցող անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերից (պարտադիր տեղեկացման գործարքներ) ծագող իրավունքների պետական գրանցման վերաբերյալ շուրջ 778 հաշվետվություն /նախորդ տարի այն կազմել է 559 (աճել է 39.1%-ով)/:

  • սպասարկման գրասենյակներ

2013թ. ընթացքում կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակների կողմից ընդունվել է 336.650 դիմում և տրամադրվել է 333.723 ավարտական փաստաթուղթ և բացի այդ, կոմիտեի ինտերնետային կայքէջում ներդրված` գույքի նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցման դիմումներն ու փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացման էլեկտրոնային ARPIS փաստաթղթաշրջանառության համակարգ մուտքագրվել է առցանց ստացված 4437 դիմում, որից 1889-ը իրավունքի պետական գրանցման, 1744-ը իրավունքի դադարման պետական գրանցման, 43-ը միասնական տեղեկատվության տրամադրման, 750-ը կադաստրային արժեքի մասին տեղեկատվության տրամադրման և 11-ը այլ տեղեկատվության տրամադրման վերաբերյալ:

Կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակներում կողմերի ստորագրությունների  իսկության ճանաչմամբ 2013թ. ընթացքում կնքվել է 13.834 պայմանագիր /ստորև աղյուսակով ներկայացվում է տեղեկատվություն` ըստ գործարքի տեսակի/: Ընդ որում` դրանցից որևէ մեկով դատական վեճ չի առաջացել և վճիռ չի կայացվել:

հ/հ

Մարզ

Կնքած պայմանագրերի քանակը

Որից

Առուծախի

Նվիրատվության

Վարձակալության

Կառուցապատման իրավունքի

Միավորման և բաժանման

Այլ

1

Ընդամենը Երևան

5099

2825

1594

640

0

37

3

2

Ընդամենը Արագածոտն

656

436

197

21

1

1

0

3

Ընդամենը Արարատ

666

505

125

30

0

2

4

4

Ընդամենը Արմավիր

741

605

129

5

0

2

0

5

Ընդամենը Գեղարքունիք

903

543

301

59

0

0

0

6

Ընդամենը Լոռի

953

653

223

68

5

3

1

7

Ընդամենը Կոտայք

1578

1139

326

106

0

7

0

8

Ընդամենը Շիրակ

1102

662

330

110

0

0

0

9

Ընդամենը Սյունիք

1092

616

265

121

12

2

76

10

Ընդամենը Վայոց Ձոր

349

246

64

39

0

0

0

11

Ընդամենը Տավուշ

695

372

249

70

0

4

0

12

Ընդամենը մարզային սպասարկման գրասենյակներ

8735

5777

2209

629

18

21

81

13

Ընդամենը ՀՀ սպասարկման գրասենյակներ

13834

8602

3803

1269

18

58

84

 

  • անշարժ գույքի շուկա

2013թ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 190.690 գործարք, որոնց քանակը անշարժ գույքի շուկայի վերլուծությունների համաձայն 2012թ.  համեմատ աճել է 9.8 տոկոսով:

 

Ստորև նշված աղյուսակում ներկայացված է 2013թ.  ընթացքում անշարժ գույքի շուկան առավել բնութագրող օտարման, գրավադրման և վարձակալության գործարքները.

 

Գործարքի տեսակը

2012թ.

2013թ.

Աճը կամ նվազումը

միավորի տարբերությունը

%

Օտարում

47014

48897

1883

4.0%

Գրավադրում

22162

23590

1428

6.4%

Վարձակալություն

8836

8402

-434

-4.9%

 

  • հաշվառում և հողաշինարարություն

          Ուսումնասիրվել են Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի 59 և Կոտայքի մարզի 24 համայնքների սահմանների ամրացման աշխատանքների թվայնացման և կադաստրային քարտեզների ուղղման արդյունքում ներկայացված նոր վիճակագրությունների տվյալները` դրանք համեմատելով նախորդ տարվա ընթացիկ հողային հաշվեկշիռների տվյալների հետ, ի հայտ եկած անճշտություննեը վերացվել են, որով էլ ավարտվել են Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի համայնքների հողային հաշվեկշիռների ճշգրտման աշխատանքները:

          Ուսումնասիրվել է և կարծիք է տրամադրվել ՀՀ հողերի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ 143 հողաշինարարական գործերի և 17 համայնքների /բնակավայրերի/ պարզեցված գլխավոր հատակագծերի  վերաբերյալ:          

  • գեոդեզիա և քարտեզագրություն

2013 թվականի ընթացքում գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում ՀՀ  պետական բյուջեի ծախսային ծրագրով նախատեսված աշխատանքներն իրականացվել են գեոդեզիայի, երկրատեղեկատվական համակարգի ստեղծման, տեղագրական քարտեզագրության և աշխարհագրական անվանումների հաշվառման և գրանցման ուղղություններով:

Կադաստրի պետական կոմիտեի և «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի միջև 2013 թվականին կնքված համապատասխան պայմանագրերի համաձայն 2013 թվականի ընթացքում նախատեսված և փաստացի իրականացված աշխատանքների ծավալներն ըստ ուղղությունների ունեն հետևյալ տեսքը.

- Գեոդեզիայի ուղղությամբ Սպիտակի տարածաշրջանի գեոդինամիկական պոլիգոնի ստեղծման ուղղությամբ իրականացվել են տեխնիկական նախագծի կազմման, 52 նիվելիրային հենանիշերի տեղադրման աշխատանքներ:

- Տեղագրական քարտեզագրության ուղղությամբ կատարվել են ՀՀ տարածքի պետական մասշտաբային շարքի 2440 քառ.կմ. թարմացված տեղագրական քարտեզների թվայնացման աշխատանքներ, տեխնիկական նախագծի և տեխնիկական հաշվետվության կազմում: Կատարվել են 105 համայնքների տեղադիրքի ճշգրտման աշխատանքներ:

Իրականացվել են նաև 10 համայնքների կադաստրային քարտեզների թարմացման աշխատանքներ:

-  Հ աշխարհագրական անվանումների բնագավառում շարունակվել են աշխարհագրական օբյեկտների անվանումների հաշվառման ու գրանցման, պետական քարտադարանի վարման և թարմացման աշխատանքները: Շարունակվել են նաև աշխարհի խոշորագույն 500 քաղաքների անվանումների տեղեկատուի նախապատրաստման աշխատանքները:

  • որակավորում

Հաշվետու ժամանակահատվածում անշարժ գույքի գնահատողի որակավորման վկայական է տրվել 65 հայտատուի /ընդամենը տրված է 90 անձանց, ովքեր ներկայումս տվյալ գործունեությամբ զբաղվում են 80 իրավաբանական անձանց կազմում և 10-ը` որպես անհատ ձեռնարկատեր/ և քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ ու հողաշինարարության գործունեությամբ զբաղվելու որակավորման վկայական է տրվել 51 հայտատուի /ընդամենը տրված է 200 անձանց, ովքեր ներկայումս տվյալ գործունեությամբ զբաղվում են 129 իրավաբանական անձանց կազմում և 71-ը` որպես անհատ ձեռնարկատեր/:

2013 թվականի ընթացքում աշխատանքներում տեղ գտած թերությունների համար կոմիտեի նախագահի հրամաններով նրանցից գնահատողի որակավորման 9 վկայականների և քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության որակավորման 4 վկայականների գործողությունը դադարեցվել է, բացի այդ, թերությունների վերացման համար կասեցվել է քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության որակավորման 23 վկայականի գործողություն /հետագայում` թերությունները վերացնելուց հետո, 19-ի նկատմամբ կասեցումները վերացվել են/:

  • դիմում-բողոքների ամփոփում

          Կոմիտեի նախագահի և նախագահի տեղակալների կողմից յուրաքանչյուր երկուշաբթի իրականացվել է քաղաքացիների ընդունելություն /մոտ 200, նախորդ տարի այն կազմել է 220, նվազել է 9%-ով/, ապահովվել է երկու հեռախոսահամարով թեժ գծի մշտական գործունեություն, դրա արդյունքում ստացված դիմումները, ինչպես նաև ընդունելության ընթացքում բարձրացված հարցերը ամփոփվել և քննարկումներ են կազմակերպվել կոմիտեի նախագահի մոտ, որի արդյունքում համապատասխան միջոցներ են ձեռնարկվել: Կոմիտեի աշխատակազմի ներքին վերահսկողության վարչության դիմում-բողոքների քննարկման բաժին է մուտքագրվել 754 դիմում, բողոք և գրություն /նախորդ տարի այն կազմել է 1107, նվազել է 31.9%-ով/, որոնք ստացվել են անմիջապես ֆիզիկական ու իրավաբանական անձանցից կամ նրանց դիմումների հիման վրա` ՀՀ Նախագահի աշխատակազմից, ՀՀ կառավարության աշխատակազմից, ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմից, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից և այլ մարմիններից, որոնք մանրամասն ուսումնասիրվել են ու ժամանակին պատասխան տրվել:

          Վերլուծությունը ցույց է տալիս, որ իրավունքի պետական գրանցման համար տրված դիմումներով կասեցումների ու մերժումների քանակը վերջին տարիներին կտրուկ նվազել է, իսկ տեղեկատվության տրամադրման համար տրված դիմումներով այն գրեթե վերացել է: Այսպես, եթե իրավունքի գրանցման ու տեղեկատվության տրամադրման համար տրված դիմումներով մերժումների քանակը 2008 թվականին կազմել է 35-40%, 2009-ին 25-30%, ապա` 2010-ին այն կազմել է 10%, 2011-ին` 7.9%, 2012-ին` 5.5%, 2013-ին` 5%: Այսօր անհիմն մերժումներ ու կասեցումներ գրեթե չեն լինում, հետևաբար` վերացել է քաղաքացիների կողմից կրկնակի դիմելու անհրաժեշտությունը, ավելին` այն հանգեցրել է նաև վեճերը դատական կարգով լուծելու անհրաժեշտության կտրուկ նվազեցմանը, որն ունի հետևյալ պատկերը ըստ տարիների.

Տարի

2008թ.

2009թ.

2010թ.

2011թ.

2012թ.

2013թ.

Տվյալ տարվա ընթացքում տրված կասեցումների ու մերժումների հիման վրա կայացված վճիռների քանակը

122

45   /նվազել է 63%-ով/

40  /նվազել է 11%-ով/

38  /նվազել է 5%-ով/

24  /նվազել է 37%-ով/

19  /նվազել է 21%-ով/

 

2008 թվականի համեմատությամբ 2013 թվականին տրված մերժումների ու կասեցումների հիման վրա կայացված վճիռների քանակը նվազել է շուրջ 6.5 անգամ:

  • օրենսդրություն

          Կոմիտեի կողմից մշակվել և ՀՀ Ազգային ժողովի ու կառավարության քննարկմանը, ինչպես նաև  ՀՀ արդարադատության նախարարություն գրանցման  է ներկայացվել 30 նորմատիվ իրավական ակտ: Կարծիք է ներկայացվել կոմիտեի քննարկմանն ուղարկված ավելի քան 240 նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ:

  • միջազգային համագործակցություն

Շարունակվել է համագործակցությունը ԱՊՀ երկրների Գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման միջպետական խորհրդի անդամ կազմակերպությունների հետ: Կոմիտեի ներկայացուցիչները մասնակցել են Բելառուսի Հանրապետությունում կայացած խորհրդի  հերթական 35-րդ նստաշրջանի աշխատանքներին:

        Շարունակվել է համագործակցությունը «Եվրոգեոգրաֆիկս» կազմակերպության հետ, որի` Վարշավայում կայացած Գլխավոր համաժողովին մասնակցել է կոմիտեի  ներկայացուցիչը:

        Շարունակվել է համագործակցությունը նաև ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության,  ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Հողային ռեսուրսների կառավարման աշխատանքային խմբի, Գեոդեզիստների միջազգային ֆեդերացիայի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի իրավասությունների ոլորտում գործող մի շարք այլ միջազգային կազմակերպությունների և օտարերկրա պետությունների համապատասխան գերատեսչությունների, Համաշխարհային Բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հողային ռեսուրսների կառավարման աշխատանքային խմբի հետ, տրամադրվել է տեղեկատվություն Համաշխարհային բանկի Doing Business պարբերականին` Հայաստանում անշարժ գույքի գրանցման ընթացակարգերի մասով: Համաձայն վերջինիս հրապարակման` դիտարկված 189 երկրների շարքում Հայաստանը վերոնշյալ ցուցիչով զբաղեցրել է 5-րդ տեղը:  

        ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Ռուսաստանի Դաշնության Պետական գրանցման, կադաստրի և քարտեզագրության դաշնային ծառայության միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում Հայաստանում կազմակերպվել է համատեղ սեմինար հայ և ռուս մասնագետների մասնակցությամբ:

        Կազմակերպվել է նաև Լեհաստանի Հանրապետության Գեոդեզիայի և քարտեզագրության գերատեսչության պատվիրակության այցը Հայաստան, որի ժամանակ քննարկվել են հետագա համագործակցության հեռանկարները և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

        Կազմակերպվել է նաև Կոմիտեի աշխատանքային խմբի այցը Լեհաստանի Հանրապետություն և Լիտվային Հանրապետություն` գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում նրանց ձեռքբերումները ուսումնասիրելու նպատակով: 

        Մասնակցություն է ապահովվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ԱԳՆ, ԱԻՆ և պետական կառավարման այլ մարմինների մասնակցությամբ աշխատանքային հավաքներին:

  • տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի աշխատանքներ

          Ձեռնարկված միջոցների արդյունքում ապահովվել է «Կադաստրի տեղեկագիր» ամսագրի պարբերական հրատարակումը, կոմիտեի կայքէջի մշտական թարմացումը: Կայքում զետեղվել են համակարգին վերաբերող բոլոր օրենսդրական ու նորմատիվ ակտերի նախագծերը և կատարված աշխատանքների մոնիթորինգի և ամփոփումների վերաբերյալ տվյալները: Մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով պարբերաբար լուսաբանվել և բնակչությանն իրազեկվել են կադաստրի համակարգի գործառույթները, առանձին նորմատիվ իրավական ակտերը, անցկացվող միջոցառումները:

          Ապահովվել է անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումների արդյունքների հիման վրա պատրաստված հոդվածների պարբերական հրապարակումներ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում և այլ պարբերականներում, ինչպես նաև լուսաբանումներ հեռուստառադիոընկերությունների, լրատվական գործակալությունների միջոցով:

  • վերահսկողական գործունեություն

          2013թ. ընթացքում կոմիտեի աշխատակազմի  ներքին վերահսկողության վարչության կողմից ուսումնասիրվել են աշխատակազմի 4 մարզային ստորաբաժանումների ընթացիկ գործունեությունը, բացի այդ կատարվել են բոլոր տարածքային ստորաբաժանումների /այդ թվում` Երևանի/ ռեգիստրների կողմից տրված իրավունքների գրանցման ու տեղեկատվության տրամադրման կասեցումների, մերժումների, դադարեցումների առցանց ուսումնասիրություններ  և արդյունքում` ըստ անհրաժեշտության, կիրառվել են կարգապահական տույժի միջոցներ, ինչպես նաև հանձնարարություններ են տրվել և ձեռնարկվել են միջոցառումներ տեղ գտած թերությունները վերացնելու ուղղությամբ:

          Կոմիտեի աշխատակազմի գույքի գրանցման վարչությունը պարբերաբար ուսումնասիրել է բոլոր ստորաբաժանումների ռեգիստրների կողմից իրականացվող գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման աշխատանքները:

Հողերի օգտագործման ու պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման պետական լիազորված մարմին հանդիսացող ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն իր` Գեոդեզիայի և հողային պետական տեսչության միջոցով 2013թ. ընթացքում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզպետարաններում և մարզերի 56 համայնքներում իրականացրել է տեսչական ստուգումներ հողային ֆոնդի նպատակային օգտագործման, հողային օրեսնդրության պահանջների պահպանման, տարածքային կառավարման մարմինների` հողային հարաբերությունների բնագավառում իրականացվող գործունեության, նոր հողերի յուրացման նկատմամբ, որի արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ համապատասխան միջնորդություններ են ներկայացվել մարզպետներին` 42 համայնքների ղեկավարներին 9.050.000 դրամ ընդհանուր գումարի չափով վարչական տույժերի ենթարկելու վերաբերյալ /հատուկ հաշվեհամարին մուտքագրված գումարի չափը առայսօր կազմում է 3.195.000 հազ. դրամ/, վարչական պատասխանատվության չհանգեցնող հայտնաբերված խախտումների համար համայնքների ղեկավարներին տրվել է պարտադիր կատարման ցուցում և ժամկետ` խախտումները վերացնելու համար, 9 համայնքների ղեկավարների գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով հաղորդագրություն է ներկայացվել մարզային դատախազություններին, 4 համայնքներում հայտնաբերված ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ ընդերքի շահագործման փաստի վերաբերյալ համապատասխան գրություններ են ներկայացվել լիազոր մարմիններ` ՀՀ բնապահպանության և էներգետիկայի ու բնական պաշարների կառավարման նախարարություններին:

Տեսչական ուսումնասիրություններ են իրականացվել նաև ՀՀ նախարարությունների /գերատեսչությունների/ և Երևանի քաղաքապետարանի համակարգերում գտնվող քարտեզագրագեոդեզիական նյութերի ու տվյալների հաշվառման, պահպանման, օգտագործման ու տրամադրման նկատմամբ և արձանագրված թերությունների վերացման համար տրվել են համապատասխան հանձնարարականներ:

  • 2014 թվականի ընթացքում նախատեսվող միջոցառումների ծրագրեր և գերակա խնդիրներ

ՀՀ կառավարության 2014թ. գործունեության ծրագրի կատարումն ապահովող կադաստրի պետական կոմիտեի միջոցառումները հետևյալն են.

  1. «ՀՀ հողային ֆոնդի ըստ նպատակային նշանակության /կատեգորիաների/ հողերի 2014 թվականի կադաստրային գները /արժեքները/ և կադաստրային զուտ եկամտի չափերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելը,
  2. «ՀՀ հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2014 թվականի հաշվետվության /հողային հաշվեկշռի/ մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելը,

        ՀՀ կառավարության 2014թ. գործունեության ծրագրի կատարումն ապահովող կադաստրի պետական կոմիտեի գերակա խնդիրները հետևյալն են`

  1. «WGS – 84 /ՎԻ ՋԻ ԷՍ -84/ գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքներ»,
  2. «Բազային երկրատեղեկատվական համակարգերի ստեղծում Գյումրի քաղաքում /820 հա/»,
  3. «Երևան քաղաքի նավիգացիոն համակարգերի ծրագիր»:

Թվարկված երեք գերակա խնդիրների կատարման արդյունքում,

  • Կստեղծվեն ՀՀ Շիրակի և Սյունիքի մարզերի տարածքների համադրված, բաց հրատարակման տեղագրական, կադաստրային և համայնքային վարչական սահմանների նկարագրման քարտեզները ու հատակագծերը, ինչպես նաև համայնքների սահմանների շրջադարձային կետերի կոորդինատները կապակցված ազգային գեոդեզիական ցանցի հետ:
  • Գյումրի քաղաքում 820 հա տարածքի համար կստեղծվեն թվային քարտեզագրական հիմքեր, բազային երկրատեղեկատվական համակարգի համար անհրաժեշտ թեմատիկ շերտեր և կկատարվի բոլոր տարրերի տեքստային տվյալների մուտքագրում, անհրաժեշտ տվյալների հավաքագրում` տեղագրական և կադաստրային քարտեզների ու հատակագծերի հիման վրա: Աշխատանքները կրում են շարունակական բնույթ:
  • Ծրագրի իրականացման արդյունքում Երևան քաղաքում կունենանք ստեղծված և ներդրված նավիգացիոն համակարգ` տրանսպորտային միջոցների և այլ շարժական օբյեկտների ճշգրիտ տեղադիրքի որոշման, մոնիթորինգի և վերահսկման հնարավորությամբ: