Դեպի վեր
Նորություններ

06.06.2014

Կադաստրի ներկայացուցիչները մասնակցեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կազմակերպած վերապատրաստման դասրնթացներին


  Հունիսի 2-ից 4-ը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ և աջակցությամբ Երևանում անցկացվեցին գործարար միջավայրի կարգավորման ընթացակարգերի պարզեցման վերաբերյալ դասրնթացները ՀՀ նախարարությունների և պետական մարմինների քաղաքացիական ծառայողների համար։ Վերապատրաստական ծրագրին մասնակցել են նաև ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

  Դասընթացի հիմնական նպատակն էր խրախուսել պետական մարմինների ներգրավումը ընթացակարգերի պարզեցմանն ուղղված «Կանոնակարգիչ գիլյոտին» ծրագրում։ Մասնակիցները ծանոթացան ընթացիկ բարեփոխումների գործընթացին և առաջիկա ծրագրերին, բիզնես միջավայրում կարգավորման ամենատարածված սխալներին, ուսումնասիրեցին Հայաստանի Հանրապետության համար հիշյալ ծրագրի կարևորությունը:

  «Յակոբս, Կորդովա և ասոշիեյթս» ընկերության տնօրեն Սքոթ Յակոբսը իր խոսքում նշեց հետևյալը. «Հայաստանի բարեկեցությունը պայմանավորված է գործարար միջավայրով և ձեռնարկատերերով, իսկ զարգացման հեռանկարը կախված է պետական կարգավորումներից։ Կարևոր է, որ կարգավորման պատասխանատուները ողջ կառավարությունում հասկանան շուկայի բարենպաստ կարգավորման հիմնարար սկզբունքները և օգտագործեն այդ սկզբունքներն իրենց ամենօրյա աշխատանքում»։

  Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնի ղեկավար Ա. Եղիազարյանն էլ նկատեց, որ «Կարգավորիչ գիլյոտինը» բազմաշերտ գործրնթաց է, որը ներառում է շահագրգիռ կողմերի տարբեր խմբեր։ «Նախարարությունները և պետական գերատեսչությունները որպես կիրարկող մարմին, կարևորագույն գործընկերներ են մեզ համար։ Մեծապես կարևոր է գործակցել վերանայելու իրավական համակարգը և ներկայացնելու բարեփոխումների առաջարկություններ»,- նշեց կենտրոնի ղեկավարը:

   Հայաստանում բարենպաստ տնտեսական կառավարման խթանումը «Կարգավորիչ գիլյոտին» ծրագրի հիմնական նպատակն է: