Դեպի վեր
Նորություններ

30.06.2014

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի ուղերձը համակարգի ստեղծման 17-ամյակի և Հողաշինարարի և գեոդեզիստի օրվա կապակցությամբ


 

                         ՀԱՐԳԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

           Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ կադաստրի համակարգի ստեղծման 17-ամյակի և Հողաշինարարի և գեոդեզիստի օրվա կապակցությամբ:

           Կադաստրի համակարգում կատարված արմատական բարեփոխումները, կայացման և զարգացման անցած ճանապարհը, ունեցած լուրջ ձեռքբերումներն այլևս իրականություն են: Համակարգի յուրաքանչուր աշխատակցի նվիրվածության ու համբերատար աշխատանքի արդյունքն այսօր արդեն առարկայական է:

           Համակարգը կատարյալ տեսնելը մեր բոլորիս ցանկությունն է, ինչի համար պահանջվում է յուրաքանչյուրիս սրտացավ վերաբերմունքը: Համոզված եմ, որ մեր բոլորիս միահամուռ աշխատանքը, ներդրած ջանքերը կնպաստեն մեր համատեղ ծրագրերի իրագործմանը:

           Ցանկանում եմ կադաստրի բոլոր աշխատակիցներին գործնական ու անձնական հաջողություններ, նոր մտահղացումներ, որոնք կօգտագործվեն ի նպաստ կադաստրի համակարգի զարգացման:

 

 

ՄԱՐՏԻՆ ՍԱՐԳՍՅԱՆ