Դեպի վեր
Նորություններ

30.06.2014

Համակարգի 16 աշխատակիցներ պարգևատրվեցին


ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պատական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի հրամանով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի բնագավառում ներդրած ավանդի, երկարատև և բեղմնավոր աշխատանքային գործունեության համար կոմիտեի աշխատակազմի մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին պատվոգրերով:

Ողջունելով համակարգի աշխատակիցներին՝ կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը ջերմորեն շնորհավորեց ներկաներին կադաստրի համակարգի ստեղծման 17-ամյակի և Հողաշինարարի և գեոդեզիստի օրվա կապակցությամբ:

Իր խոսքում պարոն Սարգսյանը մասնավորապես ասաց. «Իհարկե, վստահաբար այսօր կարելի է փաստել, որ անշարժ գույքի կադաստրի համակարգը անկախության շրջանում լիովին կայացած համակարգ է: 1990-ական թվականներին ընդունվեցին մի շարք օրենքներ ու նորմատիվ ակտեր, որոնցով կարգավորվեցին ու սահմանվեցին սեփականության և գույքային իրավունքների ձեռք բերման ու դադարման հիմքերը, տրվեցին անշարժ գույքի միավորի, հողամասի սահմանումները, դրանց նկատմամբ իրավունքների առանձնահատկությունները: Առաջացավ անշարժ գույքին առնչվող հարաբերությունների կարգավորման ու դրանով զբաղվող առանձին գերատեսչության ստեղծման անհրաժեշտություն, որն էլ հիմք հանդիսացավ 1997թ. հունիսի 30-ի ՀՀ կառավարության որոշմամբ անշարժ գույքի կադաստրի համակարգի ստեղծման համար:

Անցած 17 տարիների ընթացքում այս բնագավառում հսկայական աշխատանք է իրականացվել` սկսած իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքներից մինչև` վերջերս իրականացված համակարգի արմատական բարեփոխումները, որի ընթացքում անցում է կատարվել միևնույն բազայում իրավունքների ավտոմատ գրանցմանը` ապահովելով իրականացվող գործառույթների թափանցիկության բարձրացում, վարչարարության պարզեցում, պաշտոնյա-քաղաքացի անմիջական շփման անհրաժեշտության բացառում և վերջին հաշվով՝ կոռուպցիոն ռիսկերի նվազեցում:

Անելիքներ դեռևս շատ ունենք, համակարգը կատարյալ տեսնելը մեր բոլորիս ցանկությունն է, ինչի համար պահանջվում է յուրաքանչյուրիս սրտացավ վերաբերմունքը: Համոզված եմ, որ մեր բոլորիս միահամուռ աշխատանքը, ներդրած ջանքերը կնպաստեն մեր համատեղ ծրագրերի իրագործմանը:

Ցանկանում եմ կադաստրի բոլոր աշխատակիցներին գործնական ու անձնական հաջողություններ, նոր մտահղացումներ որոնք կօգտագործվեն ի նպաստ կադաստրի համակարգի զարգացման»:

   Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի բնագավառում ներդրած ավանդի, երկարատև և բեղմնավոր աշխատանքային գործունեության համար կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի կողմից պատվոգրերով պարգևատրվեցին կոմիտեի աշխատակազմի հետևյալ աշխատակիցները.

1. սպասարկման գրասենյակների համակարգման վարչության պետ Արման Պետրոսյան,

2. գույքի գրանցման վարչության մեթոդաբանության բաժնի պետ Խորեն Գասպարյան, 

3. հաշվառման և հողաշինարարության վարչության հողաշինարարության բաժնի պետ Արթուր Ստեփանյան,

4. իրավաբանական վարչության օրենսդրության մշակման բաժնի պետ Լիանա Քոչարյան,

5. անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչության անշարժ գույքի կադաստրային գնահատման բաժնի պետ Հակոբ Հովհաննիսյան, 

6. տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Նազարյան, 

7. անձնակազմի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Քրիստինե Աբգարյան,

8. ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետ Հովհաննես Հովհաննիսյան, 

9. ֆինանսատնտեսագիտական վարչության հաշվապահական հաշվառման բաժնի 1-ին կարգի մասնագետ Դոնարա Շահինյան,

10. «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման ղեկավար Կարեն Խաչատուրյան,

11. «Թալին» սպասարկման գրասենյակի պետ Հենզել Եղիազարյան,

12. Երևանի տարածքային ստորաբաժանման իրավաբանական բաժնի պետ Արմեն Մուսայան,

13. Երևանի տարածքային ստորաբաժանման գլխավոր մասնագետ Սուսաննա Հովհաննիսյան,

14. Կոտայքի մարզային ստորաբաժանման անշարժ գույքի ավագ ռեգիստր Սամվել Գրիգորյան,

15. Վայոց ձորի մարզային ստորաբաժանման անշարժ գույքի ավագ ռեգիստր Վարդան Սամսոնյան,

16. Արագածոտնի մարզային ստորաբաժանման անշարժ գույքի ավագ ռեգիստր Նվեր Մուրադյան: