Դեպի վեր
Նորություններ

01.08.2014

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի այցը Արցախի Հանրապետություն


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին:
Նախագահ Սահակյանը շնորհավորել է Մարտին Սարգսյանին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար նշանակվելու կապակցությամբ` մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:
Հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Կառլեն Պետրոսյանը եւ պաշտոնատար այլ անձինք, քննարկվել են երկու հայկական պետությունների քույր կառույցների փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է համագործակցության խորացման համար բոլոր պայմանների առկայությունը եւ այս ուղղությամբ ակտիվ աշխատելու պատրաստակամությունը:

 

Սկզբնաղբյուր` www.president.nkr.am