Դեպի վեր
Նորություններ

10.09.2014

Պարզաբանում է կադաստրի պետական կոմիտեն


  Անդրադառնալով ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձի և խրախուսման չափերին, ինչպես նաև կարևորելով համակարգի բաց և թափանցիկ աշխատաոճը,  ներկայացնում ենք կադաստրի պետական կոմիտեի պարզաբանումը:

  2013 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունվել և 2014 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 72-րդ հոդվածի 5-րդ մասի փոփոխությունը, ըստ որի, անշարժ գույքի պետական ռեգիստրի համակարգի աշխատակիցների խրախուսման ֆոնդից աշխատակիցների պարգևատրման ուղղվող միջոցները չեն կարող գերազանցել աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսը:

  Կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հուլիսի 1-ից ավելացել են, իսկ տրամադրվող խրախուսման գումարները կազմել են 20-30 տոկոս, այսպիսով, ընդհանուր վճարվող գումարը չի նվազել:

  Հարկ ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ համակարգի բոլոր աշխատակիցները ամենամսյա խրախուսանքները ստացել են հիմնական աշխատավարձի 100 տոկոսի չափով, որը կիրառվել է մինչև հուլիսի 1-ը գործող աշխատավարձի դրույքաչափի նկատմամբ:

  Տեղեկացնենք, որ կոմիտեի ֆինանսատնտեսական գործունեությունը պայմանավորված է նաև օրենքով սահմանված վճարների մուտքերից, և հաշվի առնելով, որ 2014թ. ընթացքում սպասվող եկամուտների չափը կգերազանցի 2013թ. նույն ցուցանիշը, վստահ կարող ենք արձանագրել, որ համակարգի աշխատակիցների միջին ամսական եկամուտը  2013թ. համեմատ  կբարձրանա:  

 

ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ