Դեպի վեր
Նորություններ

07.10.2014

Մարտին Սարգսյանը ընդունել է ԼՂՀ կադաստրի պետական կոմիտեի նախագահին


   ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Կառլեն Պետրոսյանին:

    Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնատար այլ անձինք:

   Ողջունելով հյուրին՝ կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը դրական է գնահատել երկու կառույցների միջև ձևավորված համագործակցությունը և նշել, է, որ այսօր առկա են բոլոր հնարավորությունները հետագա համագործակցության առավել խորացման համար:

  Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են <<ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2012-2015 թվականների ընթացքում համատեղ իրականացվող միջոցառումների>> Համագործակցության հուշագրում նախատեսված միջոցառումների կատարմանը վերաբերող հարցեր, ըստ առանձին բնագավառների, կոնկրետ ժամկետներով ձևավորվել են հանձնարարականներ՝ նախատեսված միջոցառումների կատարումն ապահովելու համար:

    Ամփոփելով աշխատանքային հանդիպումը՝ կողմերը բավարար համարեցին համագործակցության ներկա փուլի արդյունքները:

 

 

ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ