Դեպի վեր
Նորություններ

24.11.2014

Բրոնզե մեդալներ շախմատի թիմային առաջնությունում


  Նոյեմբերի 23-ին կայացավ ՀՀ պետական հիմնարկների աշխատողների ճյուղային արհմիության կողմից կազմակերպված շախմատի թիմային առաջնության մրցաշարը:

   ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիմը ղեկավարում էր կադաստրի պետական կոմիտեի Արհկոմիտեի նախագահ Աշոտ Ղազեյանը, թիմի ավագն էր Արթուր Ավդալյանը, իսկ թիմի կազմում ընդգրկված էին Կամո Պողոսյանը, Գագիկ Մելիքսեթյանը, Խաչիկ Երանյանը:

Մրցաշարի ընթացքում մեր թիմը տոնեց 4 հաղթանակ, մեկ խաղ ավարտեց ոչ-ոքի և պարտվեց միայն հաղթող` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիմին` զիջելով նրան ընդամենը մեկ միավոր:  Զբաղեցնելով պատվավոր երրորդ տեղը`  մեր թիմը արժանացավ բրոնզե մեդալների: