Դեպի վեր
Նորություններ

19.12.2014

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի խոսքը Սուրբ Ծննդյան և Ամանորի առթիվ


Հարգելի գործընկերներ, կադաստրի համակարգի աշխատակիցներ

 

Սրտանց շնորհավորում եմ ձեզ և ձեր ընտանիքներին Սուրբ Ծննդյան և Ամանորի կապակցությամբ:

Համոզված եմ, որ 2015 թվականը լինելու է խաղաղության, բարեկեցության, անձնական և աշխատանքային հաջողությունների տարի:

Յուրաքանչյուր տարեմուտ մեզ հնարավորություն է տալիս վերագնահատելու ունեցած ձեռքբերումներն ու արձանագրելու բացթողումները` գալիք տարում հաջողությունները կրկնապատկելու և գրանցած թերությունները շտկելու պատրաստակամությամբ:

Մաղթում եմ բոլորիդ, որ գալիք տարին լինի համերաշխության, լավատեսության, նվիրական երազանքների իրականացման  և երջանկության տարի:

Կրկին անգամ շնորհավորում եմ ձեզ բոլորիդ Ամանորի կապակցությամբ, մաղթում եմ ամուր առողջություն, նորանոր ձեռքբերումներ, ընտանեկան երջանկություն և գործնական հաջողություններ:

 

Մարտին Սարգսյան