Դեպի վեր
Նորություններ

18.03.2015

Ֆինանսական խնայողությունները կուղղվեն համակարգի զարգացմանը


   Դեռևս 2014 թվականից ՀՀ կադաստրի պետական կոմիտեում ձեռնարկված բարեփոխումների և ծրագրային միջոցառումների շրջանակներում ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն համակարգում ապահովել է շուրջ 110 մլն ՀՀ դրամի խնայողություն, որը կուղղվի համակարգի հետագա զարգացմանն ու տեխնիկական նոր հնարավորությունների ստեղծմանը: Մասնավորապես, 2014 թվականի հոկտեմբերի 24-ին կադաստրի համակարգում ստեղծվեց «Կենտրոն» սպասարկման ընդլայնված գրասենյակը, որը կազմավորվել է ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ «Կենտրոն» և «Էրեբունի» սպասարկման գրասենյակների միավորման արդյունքում: Տարեվերջին կադաստրի կոմիտեի կազմում ստեղծվեց նաև Մարզերի միավորված ստորաբաժանումը, որի  կառուցվածքում միավորվել են կոմիտեի Կոտայքի, Արագածոտնի ու Արմավիրի տարածքային ստորաբաժանումները:

    Ձեռնարկված քայլերի շրջանակներում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն 2015թ. նախատեսում է նաև ֆինանսական խնայողությունների նպատակով օգտվել «ՔրոսսՆեթ» ՍՊԸ-ի հեռախոսային ծառայություններից: Եթե համեմատության մեջ դիտարկենք նախկին և «ՔրոսսՆեթ»  ընկերությունների կողմից առաջարկվող փաթեթները և սակագները, տեսանելի կդառնա, թե ինչ ֆինանսական խնայողություն կարելի է ունենալ 175 հեռախոսահամարի դեպքում: Մասնավորապես, եթե  ամսական բաժանորդավճարը նախկինում կազմում էր 175 հեռախոսահամարի դեպքում 840 000 դրամ, ապա նոր պայմանագրով այն կազմում է 525 000 դրամ: Առաջարկվող փաթեթների անվճար րոպեների տարբերությունը կազմում է 340 րոպե դեպի տեղական զանգեր, իսկ ամսական վարձը նախկին 4800 դրամի փոխարեն կկազմի 3000 դրամ:

     Հավելենք նաև, որ տարեկան կտրվածքով կոմիտեի խնայողությունը այս պայմանագրով կկազմի 7.3 մլն ՀՀ դրամ:

     Կարևորելով ձեռնարկված բարեփոխումների շարունակականությունը՝ կադաստրի պետական կոմիտեն հավատարիմ կմնա իր որդեգրած գործելաոճին՝ նպատակ ունենալով նաև դրանց արդյունքում ունենալ զգալի ֆինանսական խնայողություններ, որոնք ուղղված կլինեն համակարգում առկա այլ խնդիրների լուծմանը, ինչպես նաև քաղաքացիների համար բարձրորակ սպասարկում ապահովելուն:

 

ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ