Դեպի վեր
Նորություններ

07.04.2015

ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահ Մարտին Սարգսյանի շնորհավորական ուղերձը մայրության և գեղեցկության տոնի առթիվ


 

 

Սիրելի կանայք և աղջիկներ,


Սրտանց շնորհավորում եմ ձեզ մայրության և գեղեցկության տոնի` ապրիլի 7-ի առթիվ: Ցանկանում եմ ձեզ ամուր առողջություն, կանացի երջանկություն և գործնական բազում հաջողություններ:

Տոնական այս օրն առիթ է մեկ անգամ ևս մեծարանքի և հիացմունքի խոսքեր ասելու ձեզ և արժևորելու ձեր անգնահատելի  դերն ու նշանակությունը մեր բոլորիս կյանքում:

Շնորհավորելով գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ բոլորիդ ընտանիքներին բարօրություն, ընտանեկան ջերմություն, կանացի հմայք և նրբագեղություն:

 

 

   Մարտին Սարգսյան