Դեպի վեր
Նորություններ

08.05.2015

ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահ Մարտին Սարգսյանը շնորհավորել է Արցախյան ազատամարտին մասնակցած աշխատակիցներին


   ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը մայիսի 9-ի` Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ շնորհավորել է Արցախյան ազատամարտին մասնակցած կադաստրի համակարգի աշխատակիցներին:

  Պարոն Սարգսյանը քաջառողջություն, անձնական և գործնական հաջողություններ է մաղթել մեր ազատամարտիկ աշխատակիցներին և հույս հայտնել, որ խաղաղությունը հարատև կլինի, որպեսզի վերջիններս իրենց ներուժը, մասնագիտական կարողություններն ու հմտությունները օգտագործեն միայն ի շահ մեր երկրի բարգավաճման և գալիք սերունդների նվիրական իղձերի իրականացման: