Դեպի վեր
Նորություններ

24.06.2015

Վերապատրաստման դասընթացներին մասնակցում են նորավարտ մասնագետներ, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ


  Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր  անշարժ  գույքի  կադաստրի  պետական  կոմիտեի «Ուսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ում սույն թվականի հունիսի 22-ից մեկնարկեցին համակարգում չաշխատող անձանց վերապատրաստման և մասնագիտական որակավորման բարձրացման առաջին դասընթացները, որոնք կտևեն մինչև հուլիսի 3-ը:

  Առաջին խմբում ընդգրկված են 17 ունկնդիր, ովքեր ոչ միայն բուհերի նորավարտ երիտասարդ մասնագետներ են, այլ նաև տարբեր պետական և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

   Մասնագիտական դասընթացների ավարտից հետո  ունկնդիրներին  կտրամադրվեն հավաստագրեր: