Դեպի վեր
Նորություններ

30.06.2015

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի ուղերձը համակարգի ստեղծման 18-ամյակի և Հողաշինարարի և գեոդեզիստի օրվա կապակցությամբ


 

ՀԱՐԳԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

 

   Սրտանց շնորհավորում եմ ձեզ կադաստրի համակարգի ստեղծման 18-ամյակի և Հողաշինարարի և գեոդեզիստի օրվա կապակցությամբ:

  Կադաստրի համակարգում կատարված և կատարվող յուրաքանչյուր բարեփոխում անմիջականորեն կախված է համակարգի յուրաքանչուր աշխատակցի` իր պարտավորությունները նվիրումով ու սրտացավությամբ կատարելուց, իր աշխատանքի արդյունքին համբերատար սպասելուց:

  Իսկապես, մեր բոլորիս նպատակը մեկն է` տեսնել համակարգը զարգացած, արդիական, կայուն, առանց ոլորտի առաջընթացին խանգարող արգելքների ու խոչընդոտների: Դրա համար պահանջվում է յուրաքանչյուրիս նվիրումը, հաստատակամությունը, հոգատար վերաբերմունքը մեր կատարած աշխատանքի նկատմամբ:

Մաղթում եմ համակարգի բոլոր աշխատակիցներին մասնագիտական և անձնական ձեռքբերումներ, նորանոր գաղափարներ, երկար և բեղմնավոր աշխատանքային կյանք:

 

Մարտին Սարգսյան