Դեպի վեր
Նորություններ

30.06.2015

Համակարգի մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին


ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի հրամանով անշարժ գույքի կադաստրի համակարգում ներդրած ավանդի, նվիրումով և բարեխիղճ գործունեության համար կոմիտեի աշխատակազմի հետևյալ աշխատակիցները պարգևատրվեցին պատվոգրերով.

 

1. կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ՝ Լարիսա Մանուկյան

2. կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության քարտեզագրության բաժնի պետ՝ Արտուր Ավդալյան

3. կոմիտեի աշխատակազմի անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչության անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների բաժնի պետ՝ Արմինե Դավիթյան

4. կոմիտեի աշխատակազմի Մարզերի միավորված ստորաբաժանման ղեկավարի տեղակալ՝ Արթուր Ալեքսանյան

5. կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակների համակարգման վարչության Երևան քաղաքի սպասարկման գրասենյակների համակարգման բաժնի պետ՝ Վարդան Մկրտչյան

6. կոմիտեի աշխատակազմի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման գործառույթներ համակարգող խորհրդատու՝ Կարեն Գրիգորյան

7. կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի թեմատիկ քարտեզագրության բաժնի պետ՝ Աիդա Նազարյան

8. կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի երկրատեղեկատվության բաժնի պետ՝ Արամ Ստեփանյան

9. կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի թեմատիկ քարտեզագրության բաժնի մասնագետ՝ Արմինե Դավթյան

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի բնագավառում երկարամյա և բեղմնավոր աշխատանքային գործունեության համար կոմիտեի նախագահի մեկ այլ հրամանով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի 26 աշխատակիցներին հայտարարվել է շնորհակալություն: