Դեպի վեր
Նորություններ

10.07.2015

Տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը


    Սույն թվականի հուլիսի 6-ին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի մոտ տեղի ունեցավ հերթական ընդունելությունը:

   Ընդունելությանը նախապես հերթագրվել էին 17, սակայն մասնակցեցին 15 քաղաքացի: Ընդունելությանը մասնակցած քաղաքացիների հարցերն ու դիմումները առնչվում էին  կադաստրային տարաբնույթ խնդիրների, մասնավորապես՝ ինքնակամ կառույցների օրինականացմանը, փաստաթղթերը չպահպանված գույքերի նկատմամբ իրավունքների վերականգմանը, հողերի սեփականաշնորհմանն ու իրավունքների գրանցմանը, տեղեկատվության տրամադրմանը:

  Առկա էին նաև հարցեր, որոնք դուրս էին կադաստրի իրավասություններից և վերաբերվում էին այլ մարմինների:

  Մանրամասն ծանոթանալով ներկայացված խնդիրներից յուրաքանչյուրի հետ՝ կոմիտեի նախագահը տվեց հստակ հանձնարարականներ կոմիտեի աշխատակազմի վերահսկողության վարչությանը լիարժեք ուսումնասիրել բարձրացված հարցերը և սեղմ ժամկետներում տալ սպառիչ լուծումներ: