Դեպի վեր
Նորություններ

22.07.2015

Կադաստրի պետական կոմիտեում տեղի ունեցավ ուսումնավարժանք


Հուլիսի 21-ից 22-ը  ՀՀ  կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում անցկացվեց ուսումնավարժանք, որին մասնակցում էին  ինչպես կոմիտեի աշխատակազմը, այնպես էլ տարածքային ստորաբաժանումների և սպասարկման գրասենյակների աշխատակիցները:

Ուսումնավարժանքին ներկա էին ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահ Մարտին Սարգսյանը, պաշտպանության նախարարության, ինչպես նաև տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներ:

Կազմակերպված միջոցառման ընթացքում ուսումնավարժանքի մասնակիցների միջև ստեղծվեցին խմբեր, կազմակերպիչների կողմից տրվեցին հստակ հանձնարարականներ և առաջադրանքներ, որոնք աշխատակիցների կողմից կատարվեցին բարձր պատրաստվածությամբ:

Ուսումնավարժանքի արդյունքում մասնակիցները ստացան գործնական և տեսական անհրաժեշտ գիտելիքներ: