Դեպի վեր
Նորություններ

03.08.2015

Համակարգը համալրում են երիտասարդ և բանիմաց մասնագետներ


Տարեսկզբին ՀՀ կառավարությանն  առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կոմիտաս 35/2 հասցեում գտնվող վարչաարտադրական շենքի 12-րդ հարկում տեղի ունեցավ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ «Ուսումնամեթոդական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության բացումը:

 Կենտրոնի բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը, համակարգի պատասխանատուներ, հյուրեր և պաշտոնատար այլ անձինք:

Հունիսի 22-ից «Ուսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ում մեկնարկեցին համակարգում չաշխատող անձանց վերապատրաստման և մասնագիտական որակավորման բարձրացման առաջին դասընթացները, որոնք տևեցին մինչև հուլիսի 3-ը:

  Առաջին խմբում ընդգրկված էր 17 ունկնդիր, ովքեր ոչ միայն բուհերի նորավարտ երիտասարդ մասնագետներ են, այլ նաև տարբեր պետական և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Վերապատրաստման և մասնագիտական որակավորման բարձրացման առաջին դասընթացի շրջանավարտ Տիգրան Ռազմիկի Գևորգյանը ավարտել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը:

«Ուսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ստանալով հավաստագիր՝ Տիգրանը աշխատանքի կանցնի ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում: