Դեպի վեր
Նորություններ

31.08.2015

Հայաստան-Ղազախստան


Աշխատանքային այց

 

2015 թվականի օգոստոսի 27-28-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում էր Ղազախստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն առընթեր «Անշարժ գույքի կենտրոն» պետական հիմնարկի փոխտնօրեն Կուրգան Կամզաբաևի գլխավորած պատվիրակությունը:

Աշխատանքային  այցն իրականացվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Ղազախստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն առընթեր «Անշարժ գույքի կենտրոն» պետական հիմնարկի միջև «Գույքագրման, կադաստրային գնահատման և գրանցման գործունեության կատարելագործման և զարգացման հեռանկարներ» թեմայով  անցկացնելիք համաժողովի շրջանակներում:

Կադաստրի պետական կոմիտեում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում  կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը ողջունելով պատվիրակության ներկայացուցիչներին՝ կարևորեց երկկողմ համագործակցության շրջանակների ընդլայնումը կադաստրի և քարտեզագրության ոլորտներում:

Ղազախստանի Հանրապետության պատվիրակության անդամներին հանգամանալից ներկայացվեց կադաստրի համակարգում իրականացված համալիր բարեփոխումները, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը, գեոդեզիայի և հողային տեսչության, ինչպես նաև քարտեզագրության և երկրատեղեկատվական համակարգում իրականացվող աշխատանքները:

Ճանաչողական այցեր եղան նաև ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Երևանի տարածքային  ստորաբաժանում և սպասարկման գրասենյակներ, տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն, ինչպես նաև «Ուսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ: