Դեպի վեր
Նորություններ

12.10.2015

ԱՊՀ միջպետական խորհրդի մասնակիցները ստորագրեցին նստաշրջանի ամփոփիչ փաստաթուղթը


  2015 թվականի հոկտեմբերի 8-10-ը  Երևանում կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման  միջպետական  խորհրդի  37-րդ  նստաշրջանը, որին մասնակցելու հրավերն ընդունել էին ԱՊՀ միջպետական խորհրդի անդամ պետությունների լիազոր մարմինների գրեթե բոլոր ներկայացուցիչները:

  Նստաշրջանի երկրորդ օրը՝ հոկտեմբերի 10-ին ամփոփվեցին կատարված աշխատանքների արդյունքները, քննարկվեցին նիստի ամփոփիչ փաստաթղթերի նախագծերը,  ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման  միջպետական  խորհրդի  37-րդ  նստաշրջանի մասնակից երկրների գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրվեց  ամփոփիչ  փաստաթուղթ արձանագրությունը:

  Այնուհետև նստաշրջանի մասնակիցները` ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերը հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթացան հայոց մեծ ողբերգության մասին վկայող փաստաթղթերին, թանգարանի ցուցանմուշներին, գրառում կատարեցին հուշամատյանում: Մասնակիցները ծաղկեպսակ դրեցին Մեծ եղեռնի հուշարձանին, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ` հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին:

 

   


ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին