Դեպի վեր
Նորություններ

05.11.2015

Վալենտինա Մատվիենկոն շնորհակալագիր է հանձնել ՀՀ ԱԳԿՊԿ նախագահին


  ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 2-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը:

  Տիկին Մատվիենկոն գոհունակությամբ նշել է, որ ԵՏՄ անդամակցության համատեքստում երկու երկրների հարաբերությունները զարգանում եւ որակական նոր փուլ են թեւակոխում:

  Հայաստան կատարած այցի շրջանակներում ՌԴ Նախագահի հանձնարարականով ռուս-հայկական համագործակցության զարգացման եւ երկկողմ միջխորհրդարանական կապերի ամրապնդման գործում ունեցած ներդրման համար ռուս պաշտոնյան շնորհակալագիր է հանձնել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին: