Դեպի վեր
Նորություններ

11.11.2015

Ավարտվել են «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի համատեղ քննարկումները


  Սույն թվականի նոյեմբերի 9-ին ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում Վարդան Այվազյանի և Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված արդյունաբերության, քաղաքաշինության, տրանսպորտի և կապի, էներգետիկ համակարգի և բնական պաշարների, սակագնային քաղաքականության, տնտեսական մրցակցության պաշտպանության, կադաստրի ոլորտների եկամուտներն ու ծախսերը, ինչպես նաև եկամուտների ձևավորումը, հարկային և մաքսային քաղաքականությունը:

  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը ներկայացրել է 2016թ. պետական բյուջեի ծախսերի ու եկամուտների ընդհանուր ծավալը։
Քննարկումների ընթացքում պատգամավորները ներկայացրել են իրենց հարցերը, դիտողություններն ու առաջարկները։