Դեպի վեր
Նորություններ

11.11.2015

Ազգային ժողովում ներկայացվել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը


  2015թ. նոյեմբերի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70—րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ  գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ:

  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը։ Ըստ հիմնական զեկուցողի՝ առաջարկվում է հնարավորություն ընձեռել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացնել ինժեներական, գծային, ճանապարհային, մայրուղային և այլ համակարգերի մաս կազմող հաղորդակցության ցանցերի նկատմամբ սեփականության կամ այլ գույքային իրավունքների պետական գրանցում և դրանց վերաբերյալ տրամադրել տեղեկություններ։
   ԱԺ պետական—իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Վահրամ Մկրտչյանը։