Դեպի վեր
Նորություններ

26.11.2015

Արծաթե մեդալներ կադաստրի կոմիտեի շախմատի թիմին


Նոյեմբերի 21-ին կայացավ ՀՀ պետական հիմնարկների աշխատողների ճյուղային արհմիության կողմից կազմակերպված շախմատի թիմային 3-րդ առաջնության մրցաշարը:

  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիմը (ղեկավար՝ կադաստրի կոմիտեի Արհմկոմիտեի նախագահ Աշոտ Ղազեյան, թիմի անդամներ՝ Կամո Պողոսյան, Միսակ Մանուկյան, Խաչիկ Երանյան, թիմի ավագ՝ Արթուր Ավդալյան) մասնակից 10 թիմերի մեջ զբաղեցրեց պատվավոր երկրորդ տեղը՝ արժանանալով արծաթե մեդալների: Մրցաշարի հաղթող  ճանաչվեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության թիմը:

  Ի դեպ նշենք, որ մեր մասնակիցները մրցաշարի արդյունքում հաղթանակ տոնեցին նախորդ մրցաշարի առաջատար  Երևանի քաղաքապետարանի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների թիմերի նկատմամբ:

  Շախմատի առաջնություններում բրոնզե և արծաթե մեդալների արժանացած կադաստրի պետական կոմիտեի թիմի համար շատ կարևոր է հաջորդ մրցաշարերին ներկայանալ համակարգի երիտասարդ աշխատակիցներով համալրված թիմով և հաջորդ տարի լինել առաջնության հաղթողը: