Դեպի վեր
Նորություններ

22.12.2015

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի խոսքը Սուրբ Ծննդյան և Ամանորի առթիվ


Հարգելի' գործընկերներ, կադաստրի համակարգի աշխատակիցներ,

 

 

 Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ և ձեր ընտանիքներին Սուրբ Ծննդյան և Ամանորի կապակցությամբ:

Թող 2016 թվականը բոլորիս համար լինի լավատեսության, բարօրության, անձնական և գործնական վերելքների տարի:

Ցանկանում եմ, որ գալիք տարում ձեզանից յուրաքանչյուրը պատրաստակամորեն վերաարժևորի իր ունեցած հաջողություններն ու վերանայի բացթողումները՝ նույն նվիրվածությամբ կատարելագործելով մասնագիտական  հմտություններն  ու  կարողությունները:

Մաղթում եմ, որ Նոր տարին բոլորիդ ընտանիքներին բերի խաղաղություն, համերաշխություն, իրականություն դառնան բոլորիդ նվիրական երազանքները

Վերստին շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթում եմ բոլորիդ անափ երջանկություն, գործնական նորանոր հաջողություններ, ամուր առողջություն և բարեկեցություն:

 

 

Մարտին Սարգսյան