Դեպի վեր
Նորություններ

29.12.2015

Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը տարեմուտին ընդառաջ շնորհավորել է զինծառայողներին


  Այսօր ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը այցելել են մայրաքաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամաս: Այցի շրջանակներում նրանք հանդիպումներ են ունեցել ժամկետային զինծառայողների և հրամանատարական կազմի հետ:

Կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը զինծառայողներին մաղթել է բարի ծառայություն:

Ստորև ներկայացնում ենք կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի ողջույնի խոսքն ամբողջությամբ.

«Հարգելի հրամանատարնե՛ր, սպանե՛ր և զինվորնե՛ր.

Սրտանց ողջունում և շնորհավորում եմ  ձեզ  Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Այս օրերին մենք ականատես եղանք,  թե  ինչպիսի հզոր, մարտունակ, խիզախ բանակ ունի մեր պետությունը,  որն այս դժվարին պահերին  իր գործողություններով ապացուցեց, որ մեր երկրի սահմանները անթափանց և անառիկ են թշնամու համար:

Փառք ու պատիվ քեզ Հա՛յ Զինվոր:

Դու՛ ես մեր երկրի անամպ ապագայի երաշխիքը:

Հայրենիքի  արժանի զավակնե՛ր,  ձեր անդուլ ծառայության և սխրանքների շնորհիվ է մեր երկիրը խաղաղ արարում:

Հայոց բանակի քաջարի մարտիկնե՛ր, կրկին  շնորհավորում եմ ձեզ, թող 2016 թվականը մեր երկրի համար լինի լավատեսության, բարօրության և խաղաղության տարի:

Մաղթում եմ, որ Նոր տարին բոլորիդ ընտանիքներին բերի համերաշխություն և բարեկեցություն, թող իրականություն դառնան բոլորիդ նվիրական երազանքները:»:

Այնուհետև կադաստրի պետական կոմիտեի նախագահի կողմից զինծառայողներին փոխանցվել են  ամանորյա նվերներ: