Դեպի վեր
Նորություններ

14.01.2016

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ՀՀ կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին տեղեկանք-սեղմագիր


 

 

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» ՀՀ կառավարության 15.01.2015 թվականի N 111-Ն որոշմամբ նախատեսվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից իրականացնել ծրագրի` 64-րդ, 65-րդ կետերի միջոցառումները և 33-րդ, 34-րդ կետերի գերակա խնդիրները, որոնք ամբողջությամբ և սահմանված ժամկետներում կատարվել են: Այսպես`

64-րդ կետով նախատեսված «Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի՝ ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների) հողերի 2015 թվականի կադաստրային գները (արժեքները) և կադաստրային զուտ եկամտի չափերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը 2015 թվականի մարտի 3-րդ տասնօրյակում ՀՀ կառավարություն ներկայացնելու վերաբերյալ միջոցառումը սահմանված ժամկետում կատարվել է և 19.03.2015 թվականին ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության N 275-Ն որոշումը.

65-րդ կետով նախատեսված «Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2015 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը 2015 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակում ՀՀ կառավարություն ներկայացնելու վերաբերյալ միջոցառումը սահմանված ժամկետում կատարվել է և 15.10.2015 թվականին ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության N 1189-Ն որոշումը:

33-րդ կետ- ՀՀ համայնքների սահմանների ամրացում և (ՎԻ ՋԻ ԷՍ-84) <<WGS-84>> համակարգի ամբողջական ներդրման ավարտում, որից այլ մարմիններ և անձինք հնարավորություն կունենան օգտվելու

 2015 թվականին այս ուղղությամբ նախատեսված 57189.5  հազ. դրամ ընդհանուր արժողությամբ աշխատանքներն ամբողջությամբ կատարված են:

Աշխատանքի հիմնական նպատակն է հանդիսացել WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ներդրման նպատակով Հայաստանի Հանրապետության 3 մարզերում (Արագածոտնի, Արարատի, Արմավիրի) մնացած 102 համայնքների վարչական տարածքների համար նույնպես իրականացնել տեղագրական, կադաստրային և համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզների ու հատակագծերի համադրում և ճշգրտումներ, որի արդյունքում այդ համայնքներում (Արագածոտնի մարզ 61 համայնք, Արարատի` 27, Արամավիրի` 14) ևս ունենք բաց հրատարակման տեղագրական, կադաստրային և համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզներ, ինչպես նաև համայնքների սահմանների հանգուցային և շրջադարձային կետերի կոորդինատներ` կապակցված ազգային գեոդեզիական ցանցի հետ:

Նկատի ունենալով, որ մինչև 2015 թվականն ընկած ժամանակահատվածում նույն աշխատանքներն իրականացվել են նաև Հայաստանի Հանրապետության մյուս բոլոր համայնքներում, ուստի պետք է փաստել, որ համայնքների վարչական սահմանների սահմանագծերի հանգուցային և բնորոշ կետերի ամրացման ու դրանց կապակցման  աշխատանքները WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված ազգային գեոդեզիական ցանցին ամբողջությամբ ավարտվել են, որից այլ մարմիններին ու անձանց օգտվելու հնարավորություն է ընձեռվել, բաց հրատարակման էլեկտրոնային քարտեզները տրամադրվել են բոլոր նախարարություններին ու մարզպետարանների միջոցով` համայնքներին: 

34-րդ կետ-ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների (շահառուների) համար բազային երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական հիմքի ստեղծում Գյումրի քաղաքում  (1396.1 հա) 

2015 թվականին այս ուղղությամբ նախատեսված 64108.1 հազ. դրամ ընդհանուր արժողությամբ աշխատանքները ամբողջությամբ կատարված են:

2015 թվականին իրականացված աշխատանքի նպատակը բազային երկրատեղեկատվական ընդհանուր համակարգի մաս կազմող` Գյումրի քաղաքի 1396.1 հեկտար տարածքի քարտեզագրական հիմքի ստեղծումն է: Նշված աշխատանքները Գյումրի քաղաքի վարչական տարածքում սկսվել են 2013թ. (917,3 հա), շարունակվել են 2014 թ. (820 հա), 2015թ. (1396.1 հա) և ֆինանսավորման առկայության դեպքում անհրաժեշտ է շարունակել մինչև համայնքի ամբողջ տարածքը (4429,5 հա) ավարտելը, որից հետո այդ նույն աշխատանքները իրականացնելու անհրաժեշտություն կլինի նաև հանրապետության մնացած բոլոր քաղաքներում: Նշված ուղղությամբ 2005-2012թթ. աշխատանքներ են իրականացվել նաև Երևան քաղաքում: Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից պահանջներին բավարարող բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման արդյունքում կունենանք տեղանքի արդիական պատկերը տվյալ ժամանակահատվածում արտացոլող տեղեկատվական բանկ, որը հիմք է հանդիսանալու գերատեսչական տարբեր ոլորտների, այդ թվում` քաղաքաշինական, բնապահպանական, արդյունաբերական, անշարժ գույքի կադաստրի, տարածքների պլանավորման, գյուղատնտեսական հողերի հաշվառման, հողերի միավորման, հողերի օգտագործման և գոտիավորման սխեմաների կազմման, գույքահարկի և գնահատման բազաների ճշգրտման, վարչական և տնտեսական գործունեության, մելիորացիայի, երկրաբանական հետախուզական աշխատանքների, անտառտնտեսության, արտակարգ իրավիճակների ժամանակ օպտիմալ և օպերատիվ որոշումների կայացման, հանրապետության մարզերի, համայնքների և առանձին տարածքների զարգացման, օպտիմալ պլանավորման և այլ խնդիրների լուծման համար: