Դեպի վեր
Նորություններ

22.02.2016

Արծաթե մեդալներ կադաստրի կոմիտեի սեղանի թենիսի թիմին


Փետրվարի 20-ին կայացավ ՀՀ պետական հիմնարկների աշխատողների ճյուղային արհմիության 85-ամյակին նվիրված սեղանի թենիսի առաջնությունը:

  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիմը (ղեկավար՝ կադաստրի պետական կոմիտեի Արհմկոմիտեի նախագահ Աշոտ Ղազեյան, թիմի անդամներ՝  Մանուկ Խարատյան (թիմի ավագ), Էդգար Պետրոսյան, Հովհաննես Հովհաննիսյան, Էլեն Շահնազարյան) մասնակից 13 թիմերի մեջ զբաղեցրեց պատվավոր երկրորդ տեղը՝ արժանանալով արծաթե մեդալների: Մրցաշարի ընթացքում տոնելով 7 հաղթանակ և եզրափակչում զիջելով միայն մրցաշարի հաղթող  ճանաչված ՀՀ ազգային վիճակագրական ծառայության թիմին: