Դեպի վեր
Նորություններ

17.03.2016

Հանդիպում Ասիական Զարգացման բանկի Հայաստանյան գրասենյակի և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան Առաքելության ներկայացուցիչների հետ


   Մարտի 16-ին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը հանդիպել է Ասիական Զարգացման բանկի Հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Սեզար Լորենս Ալվարեսի և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան Առաքելության ներկայացուցիչների հետ:

   Հանդիպման նպատակը ՀՀ-ում բազային երկրատեղեկատվական համակարգի ներդրման ու վարման հետ կապված հարցերի քննարկումն էր: Կադաստրի կոմիտեի նախագահը նշեց, որ այս ուղղությամբ արդեն իսկ կատարվել են որոշակի աշխատանքներ, որոնք շարունակական բնույթ են կրում և ողջունեց ծրագրի իրագործման նկատմամբ արտասահմանյան գործընկերների հետաքրքրվածությունը:

   Կողմերը կարևորեցին ոլորտում երկկողմ համագործակցությունը և ձեռք բերեցին պայմանավորվածություն՝ աշխատանքային կարգով սույն թվականի մարտի 21-ին  կադաստրի պետական կոմիտեի «Ուսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ում ծրագրի իրագործման և համագործակցության ուղղությունների հետ կապված հարցերի քննարկման մասին: