Դեպի վեր
Նորություններ

03.05.2016

Քաղաքացիների ընդունելություն կադաստրի պետական կոմիտեում


 

     Քաղաքացիներին կադաստրի պետական կոմիտեի գործառույթների վերաբերյալ տարաբնույթ հուզող հարցերը և խնդիրները  քննարկելու, ինչպես նաև օրենքի սահմաններում դրանց լուծում տալու նպատակով ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը:

    Սույն թվականի մայիսի 2-ին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների  հերթական ընդունելությունը:

     Ընդունելությանը նախապես հերթագրվել էին 9 քաղաքացի, սակայն մասնակցեցին՝ 8-ը:

    Կոմիտեի նախագահի մոտ ընդունելության եկած քաղաքացիների հարցերն ու դիմումներն առնչվում էին  կադաստրային տարատեսակ խնդիրներին, մասնավորապես՝ ինքնակամ կառույցների օրինականացմանը, փաստաթղթերը չպահպանված գույքերի նկատմամբ իրավունքների վերականգնմանը, հողային վեճերի  և հողերի սեփականաշնորհմանը, ինչպես նաև իրավունքների գրանցմանը, տեղեկատվության տրամադրմանը:

  Հանգամանալից ծանոթանալով բարձրացված խնդիրներից յուրաքանչյուրին՝ կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը հստակ հանձնարարականներ տվեց կոմիտեի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին` մանրամասն ուսումնասիրել բարձրացված հարցերը և սեղմ ժամկետներում տալ դրանց համակողմանի և համապատասխան պարզաբանումներ, սպառիչ լուծումներ:

   Առկա էին նաև հարցեր, որոնք դուրս էին կադաստրի իրավասություններից և վերաբերվում էին այլ մարմինների: Համակարգի լիազորություններից դուրս հնչեցրած հարցերի առնչությամբ քաղաքացիներն ուղղորդվել են իրավասու մարմիններ: