Դեպի վեր
Նորություններ

19.05.2016

Կադաստրի համակարգում գործում են նոր արտոնություններ


  Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում շարունակում են իրագործվել ծրագրեր՝ ուղղված քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանն ու արդյունավետությանը:

  Դեռևս 2014 թվականին ՀՀ ԿԱԱԳԿ պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի հրամանով կոմիտեի աշխատակազմի բոլոր սպասարկման գրասենյակների ղեկավարներին հանձնարարվել էր «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում ծառայություններ մատուցելիս Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին, Արցախյան ազատամարտի մասնակիցներին, հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև օրենսդրությամբ նրանց հավասարված անձանց սպասարկել արտահերթ:

  Սույն թվականի մայիսի 12-ից կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի հանձնարարականի համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններում ադրբեջանական զորքի կողմից իրականացված ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման համար ՀՀ օրենքով նախատեսված վճարումներն իրականացվելու են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի արհեստակցական կազմակերպության կողմից բացված բանկային առանձին հաշվարկային հաշվին հավաքագրվող գումարներից: