Դեպի վեր
Նորություններ

30.06.2016

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի ուղերձը համակարգի ստեղծման 19-ամյակի, Հողաշինարարի և գեոդեզիստի օրվա կապակցությամբ


  Հարգելի գործընկերներ

  Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ կադաստրի համակարգի ձևավորման 19-ամյակի, Հողաշինարարի և գեոդեզիստի օրվա կապակցությամբ:

    Իր գործունեության ողջ ընթացքում համակարգն անցել է զարգացման ուրույն ճանապարհ՝ լի բարեփոխումներով և նորարարություններով, որի հիմքում ընկած է յուրաքանչյուրիս սրտացավ և բարեխիղճ մոտեցումն աշխատանքին:

     Առաջնորդվելով նույն սկզբունքներով` վստահ եմ, որ մեր հետագա քայլերն էլ ուղղված են լինելու ոլորտում առկա խնդիրների կարգավորմանը, ինչը կնպաստի կադաստրի համակարգի նկատմամբ արդեն իսկ ձևավորված դրական կարծիքի ամրապնդմանը, հանրության շրջանում վստահության բարձրացմանը:

     Վերստին շնորհավորելով համակարգի բոլոր աշխատակիցներին՝ մաղթում եմ մասնագիտական հաջողություններ, արգասաբեր և բեղուն աշխատանքային գործունեություն, որն ուղղված կլինի կադաստրի ոլորտի բարելավմանն ու կայուն առաջընթացին:   

 

Մարտին Սարգսյան