Դեպի վեր
Նորություններ

30.06.2016

Պարգևատրումներ մասնագիտական տոնի առթիվ


  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի հրամանով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի բնագավառում ներդրած ավանդի, երկարատև և բեղմնավոր աշխատանքային գործունեության համար կոմիտեի աշխատակազմի մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին պատվոգրերով:

  Ողջունելով համակարգի աշխատակիցներին՝ կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը սրտանց շնորհավորեց ներկաներին կադաստրի համակարգի ստեղծման 19-ամյակի և Հողաշինարարի և գեոդեզիստի օրվա կապակցությամբ:

  Իր խոսքում պարոն Սարգսյանը մասնավորապես ասաց. « Իր կազմավորման առաջին օրվանից և գործունեության ողջ ընթացքում կադաստրի համակարգն անցել է զարգացման ուրույն և ոչ դյուրին ճանապարհ: Անցած տարիները համակարգի համար եղել են բարեփոխումների, նորարարությունների, արդիականացման ու զարգացման տարիներ, իսկ այդ ամենի հիմքում մեզանից յուրաքանչյուրի սրտացավ և բարեխիղճ աշխատանքն է:

  Դեռևս ոչ վաղ անցյալում` համակարգում արձանագրված փոփոխություններից առաջ անշարժ գույքի կադաստրի վարման միջազգային առաջադեմ փորձի ուսումնասիրությունը փաստում էր, որ բազմաթիվ երկրներում անշարժ գույքի կադաստրի համակարգերի հիմնական առավելությունը դրանց վարման գործընթացներում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման չափազանց բարձր մակարդակն է, որի առումով Հայաստանը տվյալ ոլորտում դեռևս բավականին զիջում էր այդ երկրներին:

  Համոզված լինելով, որ համակարգի հետագա զարգացումը, գործառույթների իրականացման որակի բարձրացումը հնարավոր չէ առանց համակարգում արմատական բարեփոխումների իրականացման, մենք ընտրեցինք փոփոխությունների ճանապարհը: Այդ ճանապարհը հարթ չէր, բայց այն բերեց իր հետ համակարգի զարգացմանը խոչընդոտող գործոնների վերացման և ձևավորեց արդիական, զարգացող տեղեկատվական հասարակության ժամանակակից պահանջները բավարարող,  տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման բարձր մակարդակով կադաստրի համակարգ:

  Առաջնորդվելով մեր որդեգրած սկզբունքներով` վստահ եմ, որ մեր հետագա քայլերը ևս ուղղված են լինելու ոլորտում առկա խնդիրների կարգավորմանը, ինչը կնպաստի կադաստրի համակարգի նկատմամբ արդեն իսկ ձևավորված դրական կարծիքի ամրապնդմանը, հանրության շրջանում վստահության բարձրացմանը:

  Կրկին անգամ շնորհավորում եմ մեզ բոլորիս մասնագիտական օրվա առթիվ` համոզված, որ ձեզանից յուրաքանչյուրը գիտակցում է իր աշխատանքին պատասխանատու և նվիրումով մոտենալու կարևորությունը: Վստահ եմ, որ դուք բոլորդ հպարտ եք, որ մասնիկն եք այս համակարգի, և ձեր ուրույն ներդրումն ունեք կադաստրի ոլորտում արձանագրվող յուրաքանչյուր հաջողության ու առաջընթացի ձեռքբերման գործում:

  Համակարգի բոլոր աշխատակիցներին մաղթում եմ մասնագիտական բազում ձեռքբերումներ, բեղուն ու ստեղծագործ աշխատանքային տարիներ: »:

   Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի բնագավառում ներդրած ավանդի, երկարատև և բեղմնավոր աշխատանքային գործունեության համար կոմիտեի նախագահ  Մարտին Սարգսյանի կողմից պատվոգրերով պարգևատրվեցին կոմիտեի աշխատակազմի հետևյալ աշխատակիցները.

 

 

  1. կոմիտեի աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ Գագիկ Հմայակի Եգանյան,
  2. վերահսկողության վարչության պետ՝ Արսեն Վոլոդյայի Բիձյան,
  3. գույքի գրանցման վարչության պետ՝ Խորեն Սամվելի Գասպարյան,
  4. անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչության պետ՝ Հմայակ Վազգենի Հակոբյան,
  5. Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ՝ Արթուր Պայքարի Հակոբյան,
  6. «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող՝ Գայանե Մերուժանի Ստեփանյան,
  7. հաշվառման և հողաշինարարության վարչության հաշվառման բաժնի պետ՝ Հրայր Մանուկի Մկրտչյան,
  8. գույքի գրանցման վարչության մեթոդաբանության բաժնի պետ՝ Արմեն Ռաֆիկի Ալեքսանյան,
  9. ընդհանուր բաժնի պետ՝ Նաիրա Օնիկի Գևորգյան,
  10.  «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման ցանցերի կառավարման բաժնի պետ՝ Անդրանիկ Հարությունի Ալեքսանյան,
  11. Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման անշարժ գույքի հաշվառման տվյալների մուտքագրման բաժնի պետ՝ Դավիթ Վաչագանի Մելոյան,
  12.   Վայոց ձորի մարզային ստորաբաժանման անշարժ գույքի հաշվառման տվյալների մուտքագրման բաժնի պետ՝ Արթուր Համլետի Բարսեղյան,
  13.   ֆինանսատնտեսագիտական վարչության հաշվապահական հաշվառման բաժնի գլխավոր մասնագետ՝ Նեստան-Դարեջան Մխիթարի Մովսեսյան,
  14.   գեոդեզիայի և հողային պետական  տեսչության հողերի օգտագործման և պահպանման վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ՝ Լևիկ Վարդգեսի Գալստյան,
  15.   վերահսկողության վարչության դիմում-բողոքների քննարկման բաժնի գլխավոր մասնագետ՝ Արման Ղարիբջանի Թևանյան,
  16.  վերահսկողության վարչության ստորաբաժանումների գործառույթների նկատմամբ վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ՝ Խաչատուր Արմենի Պետրոսյան,
  17.   իրավաբանական վարչության դատական մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ՝ Նվեր Բորիկի Թունյան,
  18.  անձնակազմի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ՝ Վարդանուշ  Էդուարդի Բոյախչյան,
  19.  Երևանի տարածքային ստորաբաժանման անշարժ գույքի ավագ ռեգիստր՝ Վարդան Կիրովի Մանուկյան,
  20.  Մարզերի միավորված ստորաբաժանման ավագ ռեգիստր՝ Նվեր Կոլյայի Մուրադյան,
  21.   Սյունիքի մարզային ստորաբաժանման ավագ ռեգիստր՝ Սամվել Վոլոդյայի Ղահրամանյան,
  22.  Արարատի մարզային ստորաբաժանման գլխավոր մասնագետ (հաշվապահ)՝ Խաչատուր Ռաֆիկի Շահոյան,
  23.  Լոռու մարզային ստորաբաժանման արխիվի բաժնի գլխավոր մասնագետ՝ Լուսինե Ռաֆիկի Արստամյան,
  24.  «Կենտրոն» սպասարկման գրասենյակի գլխավոր մասնագետ (խորհրդատու)՝ Ադելինա Ալբերտի Խալիֆյան,
  25.  «Արաբկիր» սպասարկման գրասենյակի առաջատար մասնագետ՝ Աննա  Վարդանի Բաբայան,
  26.  «Շենգավիթ» սպասարկման գրասենյակի առաջատար մասնագետ՝ Վարդուհի Վանուշի Սահակյան:

Pargevatrum1-2016  Pargevatrum2-2016\

Pargevatrum3-2016  Pargevatrum4-2016