Դեպի վեր
Նորություններ

04.07.2016

Հերթական ընդունելություն կադաստրի պետական կոմիտեում


   Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների  հերթական ընդունելությունը:

   Քաղաքացիների հարցերն ու դիմումներն առնչվում էին  կադաստրային տարաբնույթ խնդիրներին՝ հողային վեճերին, հողերի համադրմանը և սեփականաշնորհմանը, ինչպես նաև իրավունքների պետական գրանցմանն ու տեղեկատվության տրամադրմանը:

   Մանրաքնին ծանոթանալով բարձրացված բոլոր խնդիրներին՝  կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը հանձնարարականներ տվեց կոմիտեի աշխատակազմի վերահսկողության վարչությանը` մանրամասն ուսումնասիրել բարձրացված հարցերը և սեղմ ժամկետներում տալ դրանց լիարժեք պատասխաններ և սպառիչ լուծումներ:

   Առկա էին նաև հարցեր, որոնք դուրս էին կադաստրի իրավասություններից և վերաբերվում էին այլ մարմինների: Համակարգի լիազորություններից դուրս հնչեցրած հարցերի առնչությամբ քաղաքացիներն ուղղորդվել են իրավասու մարմիններ: