Նորություններ
24.10.2011
Լավագույն ռմբարկուն` կադաստրի համակարգից
![]() |
Ավարտվեց «Վարչապետի գավաթ-2011» ֆուտբոլային մրցաշարը, որին մասնակցում էր նաև անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիմը: Խմբային փուլում 7 թիմերի մեջ գրավելով 3-րդ պատվավոր տեղը, մեր թիմը դուրս մնաց հետագա պայքարից, սակայն այդուհանդերձ, դատարկաձեռն չմնաց:«Վարչապետի գավաթ -2011» ֆուտբոլային մրցաշարի լավագույն ռմբարկու (գոլահար) ճանաչվեց անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիմի հարձակվող, «Էրեբունի» տարածքային ստորաբաժանման անշարժ գույքի գնահատման բաժնի պետ Կամո Հարությունյանը` մրցակիցների դարպասն ուղարկելով 9 գնդակ: |