Դեպի վեր
Նորություններ

23.12.2011

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի խոսքը Սուրբ Ծննդյան և Ամանորի առթիվ


Հարգելի գործընկերներ, կադաստրի համակարգի աշխատակիցներ

 

Շնորհավորում  եմ ձեզ և ձեր ընտանիքներին Սուրբ Ծննդյան և Ամանորի կապակցությամբ:

2011 թվականը իրապես բեկնումնային էր անշարժ գույքի կադաստրի համակարգի համար: Վստահաբար կարող ենք արձանագրել, որ ոլորտում կատարված համալիր բարեփոխումները, որոնց մի մասն արդեն իսկ կյանքի են կոչվել անցնող տարում, էապես կնպաստեն քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանը, վարչարարության  պարզեցմանը  և,  որ  ամենակարևորն  է`   կոռուպցիոն  ռիսկերի բացառմանը:

Հանրագումարի բերելով անցնող տարում ունեցած ձեռքբերումներն ու կորուստները, արածներն ու չարածները, հստակեցնելով անելիքները` վստահաբար կարող ենք ասել, որ 2011 թվականին համակարգն ունեցավ կարևոր և հաստատուն առաջընթաց իր որդեգրած բարեփոխումների ճանապարհին:

Համոզված եմ, որ կատարված բարեփոխումների արդյունքում մեր համակա•ը կունենա ձեռքբերումներ, որոնք ոլորտի համար կլինեն մնայուն ու վճռորոշ և խոսուն փաստ կդառնան կադաստրի աշխատանքի արդյունավետության գնահատման համար: Ուզում եմ բոլորիդ մաղթել, որ գալիք տարին լինի խաղաղության, հաջողությունների ու երջանկության տարի:

Վերստին շնորհավորում եմ ձեր Ամանորը, մաղթում եմ վճռականություն, ուժ, կորով ու լավատեսություն մեր սկսած գործն ու  հնարավոր  խոչընդոտներն արժանապատիվ  հաղթահարելու  համար:

 

Երվանդ Զախարյան