Դեպի վեր
Նորություններ

27.12.2011

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Արաբկիր» սպասարկման գրասենյակի բացումը


   Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի  «Արաբկիր» սպասարկման գրասենյակի բացումը տեղի ունեցավ դեկտեմբերի 27-ին: Բացմանը ներկա էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կադաստրի համակարգում կգործեն նոր սպասարկման գրասենյակներ, կվերանա անշարժ գույքի գործարքների պարտադիր նոտարական վավերացման պահանջը: Կոմիտեի նախագահը բարեփոխումների շարքում առանձնացրեց  վճարումների կարգի հեշտացումը` նախկինում գրանցման համար կային վճարման տարբեր սանդղակներ, այժմ սահմանվում է վճարման մեկ ձև` աշխատանքն ավելի դյուրին դարձնելու համար:

  «Արաբկիր» սպասարկման գրասենյակի բացմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: