Դեպի վեր
Նորություններ

08.11.2011

Հանդիպում Հայաստանի բանկերի միության անդամ առևտրային բանկելրի ներկայացուցիչների հետ


Այսօր ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի խորհրդական Խաժակ Կարայանը հանդիպեց Հայաստանի բանկերի միության անդամ առևտրային բանկերի ներկայացուցիչների հետ:

   Կարևորելով անշարժ գույքի կադաստրի համակարգում իրականացվող համալիր բարեփոխումների վերաբերյալ իրազեկումը, համակարգի կողմից իրականացվող գործառույթների թափանցիկության բարձրացումը, վարչարարության պարզեցումը, պաշտոնյա - քաղաքացի անմիջական շփման անհրաժեշտության բացառումը` հետևաբար համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը,  բանկերի ներկայացուցիչների հետ հանդիպումը կարևորվում է` հաշվի առնելով նրանց անմիջական շփումն ու աշխատանքը քաղաքացիների հետ: