Դեպի վեր
Նորություններ

04.03.2009

Բիշքեկում կայացած միջազգային կոնֆերանսին մասնակցել է նաև Հայաստանյան պատվիրակությունը


     Սույն թվականի փետրվարի 19-20-ը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մուրադյանը և միջազգային  համագործակցության և կադաստրային ծրագրերի իրականացման բաժնի պետ  Նարեկ Գրիգորյանը մասնակցել են Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կայացած միջազգային կոնֆերանսին, որը նվիրված էր Ղրղզստանի Պետռեգիստրի տասնամյակին: Կոնֆերանսում քննարկվել են սեփականության իրավունքի գրանցման և պաշտպանության, հողի շուկայի և հողերի կառավարմանը, հողային բարեփոխումներին վերաբերող հարցեր: