Դեպի վեր
Նորություններ

06.04.2009

ՀՀ վարչապետը զանգվածային լրատվության ներկայացուցիչներին և կադաստրի համակարգւ աշխատակիցներին ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Երվանդ Զախարյանին


  Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում զանգվածային լրատվության ներկայացուցիչներին և համակարգի աշխատակիցներին ներկայացրեց ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Երվանդ Զախարյանին:

  Վարչապետի խոսքով` ՀՀ նախագահի նորանշանակ խորհրդական Մանուկ Վարդանյանը, վերջին 12 տարիների ընթացքում զբաղեցնելով անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, հսկայածավալ աշխատանք է կատարել, և մեր հանրապետության առաջընթացը, ԱՊՀ այլ երկրների համապատասխան       ոլորտների        համեմատությամբ,        ակնհայտ        է: Տիգրան Սարգսյանի համոզմամբ` կոմիտեի նորանշանակ նախագահ Երվանդ Զախարյանն ունի կազմակերպչական բացառիկ ունակություններ և փորձ, ինչը թույլ կտա     շարունակել      Մանուկ      Վարդանյանի      սկսած      աշխատանքը: Կոմիտեի նախկին նախագահը շնորհակալություն է հայտնել նախորդ 12 տարիների վստահության համար և պատրաստակամություն հայտնել անհրաժեշտության դեպքում աջակցել համակարգի աշխատանքներին:

  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանն ասել է, որ երկրի ղեկավարների` իր նկատմամբ ունեցած վստահությունը պարտավորեցնող է, և շնորհակալություն է հայտնել Մանուկ Վարդանյանին` ոլորտում կատարված հսկայածավալ աշխատանքի համար: Երվանդ Զախարյանը նկատել է նաև, որ աշխատանքի բերումով շփվելով կադաստրի համակարգի աշխատակիցների հետ, համոզվել է, որ ոլորտում ներգրավված են բանիմաց մասնագետներ: