Դեպի վեր
Նորություններ

04.11.2011

Հանդիպում անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ


            Այսօր ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Դավթյանը հանդիպեց հանրապետության անշարժ գույքի շուկայի մասնակից, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեություն իրականացնող, ոլորտում բազմամյա փորձ ունեցող 20-ից ավելի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

            Կարևորելով անշարժ գույքի կադաստրի համակարգում իրականացվող համալիր բարեփոխումների վերաբերյալ իրազեկումը, համակարգի կողմից իրականացվող գործառույթների թափանցիկության բարձրացումը, վարչարարության պարզեցումը, պաշտոնյա - քաղաքացի անմիջական շփման անհրաժեշտության բացառումը` հետևաբար համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը,  վերոնշյալ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը դարձել էր հրատապ` հաշվի առնելով նրանց անմիջական շփումն ու աշխատանքը քաղաքացիների հետ: