Դեպի վեր
Նորություններ

30.06.2011

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի խոսքը համակարգի ստեղծման 14 ամյակի կապակցությամբ


  ՀԱՐԳԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

  Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ կադաստրի համակարգի ստեղծման 14-րդ  տարեդարձի և Հողաշինարարի և գեոդեզիստի օրվա կապակցությամբ:

  Հիրավի, անցնած տարիների ընթացքում մեծածավալ աշխատանքներ են կատարվել կադաստրի համակարգի կայացման և զարգացման ուղղությամբ:

  Հատկանշական է, որ կադաստրի պետական կոմիտեին գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտի լիազորությունների փոխանցման առաջին իսկ օրվանից մենք իրականացվում ենք ակտիվ աշխատանքներ այդ բնագավառում միասնական տեխնիկական քաղաքականության նոր տեխնոլոգիաների և մեխանիզմների մշակման և ներդրման համար:  Մենք, իսկապես, մեծ կարևորություն ենք տալիս նաև միջպետական համագործակցությանը: Կադաստրի համակարգը կատարյալ տեսնելը յուրաքանչյուրիս ցանկությունն է, ինչի համար պահանջվում է բոլորիս ներդրումն ու հետևողական աշխատանքը:

   Համակարգը զերծ չէ թերություններից, այդուհանդերձ, այսօր, արդեն  անվիճելի իրողություն են համակարգում`  քաղաքացիների սպասարկման որակի բարելավմանն ուղղված բարեփոխումները: Արդեն իսկ իրականացվում են ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած` համակարգին առնչվող արմատական բարեփոխումների հայեցակարգի դրույթները, ներդրվում են նոր տեղեկատվական տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան մեզ առավել որակյալ ծառայություն մատուցել քաղաքացիներին:

   Հարգելի գործընկերներ, մենք բոլորս, յուրաքանչյուրս մեր կարողությունների ու հնարավորությունների սահմաններում, ամեն ինչ պետք է անենք մեր ձեռնարկած բարեփոխումներն ու մտահղացումները կյանքի կոչելու և համակարգի առաջընթացն ապահովելու համար:

   Մաղթում եմ ձեզ հաջողություններ, նոր գաղափարներ, երկար և բեղմնավոր աշխատանքային կյանք,  կամք ու համբերություն Ձեր դժվարին աշխատանքը նվիրումով կատարելու համար:

 

Երվանդ Զախարյան