Նորություններ
-
12.02.2020Կադաստրի կոմիտեում է Նիդերլանդներից ժամանած փորձագիտական խումբըՓետրվարի 10-ից 15-ը Կադաստրի կոմիտեի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանում է Նիդերլանդների Թագավորության կադաստրի, հողերի հաշվառման և քարտեզագրման գործակալության(Kadaster) փորձագիտական խումբը:Ավելին -
10.02.2020Առցանց ծառայություններն ավելի հասանելի դարձնելու հնարավորություն, վերանորոգման և մաքրման աշխատանքներ գրասենյակներումՆախորդ շաբաթվա հանձնարարականների և յուրաքանչյուր ստորաբաժանման կոնկրետ անելիքների քննարկմամբ սկսվեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցությունըԱվելին -
06.02.2020Տեղի ունեցավ մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը նոր կազմովԿադաստրի կոմիտեում տեղի ունեցած ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների ևանվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի փետրվարի 4-ի նիստի օրակարգում հավանությանարժանացավ և առաջիկայում հաստատման կուղարկվի ՀՀ կառավարություն հանձնաժողովի նոր կազմըԱվելին -
06.02.2020Օրակարգում է սուբյեկտների նույնականացման աշխատանքներն օր առաջ ավարտելու խնդիրը. աշխատանքային քննարկումԿոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային հանդիպման ընթացքում Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների և Երևանի սպասարկման գրասենյակների ղեկավարների հետ քննարկվեցին սուբյեկտների նույնականացման գործընթացը հնարավորինս արագ և անսխալ իրականացնելու մեխանիզմներըԱվելին -
03.02.2020«Գրասենյակում քաղաքացու անցկացրած ժամանակից երևում է մեր ծառայությունների որակը».Սուրեն ԹովմասյանԱյսօրվա աշխատանքային խորհրդակցութան ընթացքում Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նկատեց, որ նախորդ բոլոր հանձնարարականները կատարվել են ըստ ժամանակացույցի՝ հիշեցնելով, որ պետական այլ կառույցների հետ համագործակցությունը պետք է կազմակերպվի նամակագրությամբ, որպեսզի աշխատանքների հաջորդականությունը պահպանվի, տարանջատվեն առաջնային անելիքներըԱվելին -
01.02.2020Ապագա գեոդեզիստները նախաավարտական պրակտիկա են անցնումԿադաստրի կոմիտեում Հայաստանյան բուհերի հետ մասնագիտական համագործակցության շրջանակներում այս անգամ Կոմիտեի գեոդեցիայի և քարտեզագրության վարչությունում նախաավարտական պրակտիկա էին անցնում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարության ֆակուլտետի ուսանողները.Ավելին -
31.01.2020Գործնական հմտություններ ագրարային համալսարանի լավագույն ուսանողների համարԿադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Դավիթ Սողոմոնյանի նախաձեռնությամբ այս տարվա հունվարի 15-ից Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի «Հողաշինարարություն և հողային կադաստր» մասնագիտության ավարտական կուրսի 5 լավագույն ուսանողներ փորձուսուցում են անցնում Կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում՝ հետագայում նաև աշխատանքի տեղավորվելու հեռանկարովԱվելին -
30.01.2020Կոմիտեի ղեկավարն ընդունեց ֆրանսիացի ճարտարապետ Էրիկ ՀույբրեխտինԿադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն օրերս հյուրընկալեց Փարիզի շրջանի ինստիտուտի ճարտարապետ, գործադիր կառավարման միջազգային հարցերով մենեջեր Էրիկ ՀույբրեխտինԱվելին -
28.01.2020Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվՍիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Հայոց Բանակի օրվա կապակցությամբԱվելին -
24.01.2020Դրական եզրակացություն է ստացել Կադաստրի Կոմիտեի արխիվների թվայնացման ծրագիրըՓետրվարի 10-ին Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության ձեռնարկությունների գործակալության փորձագիտական խումբըԱվելին -
20.01.2020«Մեկ քայլ առաջ շարժվելն անգամ էապես կնվազեցնի դժգոհությունների թիվը». Սուրեն Թովմասյան. աշխատանքային խորհրդակցությունՀունվարի 20-ին Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ հրավիրված խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկվեցին նախորդ շաբաթվա հանձնարարականները, հնգամյա ծրագրիի վերաբերյալ կարծիքների հավաքագրման, համապատասխան ժամանակացույցերի ստեղծման, աշխատանքային կարգապահության և այլ հարցեր:Ավելին -
16.01.2020Կոմիտեում էր «Trimble» ընկերության ներկայացուցիչըԿադաստրի կոմիտեում էին միջազգային ճանաչում ունեցող «Trimble» ընկերության ներկայացուցիչ, «Ինտերգեոտեկ» ՍՊԸ տնօրեն Արթուր Ամիրաղյանը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոնի վարիչ Արայիկ ՀակոբյանըԱվելին -
15.01.2020Քննարկվեցին ռեֆերենց կայանների ցանցի զարգացման և հնարավոր համագործակցության հարցերՇվեյցարական «Լեյկա Գեոսիսթեմս» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունից երեկ՝ հունվարի 14-ին, Կադաստրի կոմիտեում էր Հայկ Սահակյանը: Ղեկավար Սուրեն Թովմասյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետությունում մշտապես գործող տասներկու ռեֆերենց կայաններից կազմված ցանցի ներկա վիճակը և զարգացման հետագա հնարավորությունները:Ավելին -
13.01.2020Վերապատրաստումներ գործող ռեգիստրների համար, գնահատման նոր մեխանիզմների փնտրտուքԱշխատանքային տարվա առաջին խորհրդակցությունը Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն այսօր սկսեց մեկ անգամ ևս ներկաներին շնորհավորելով և հավաստիացրեց, որ կարողացել ենք հստակեցնել մեր մոտեցումները և հասկանալ, թե ինչ բարեփոխումներ են պետք ոլորտում. «այս մեկ ամսվա ընթացքում հասկացանք, որ մեր ռեսուրսներն ու մասնագիտական պոտենցիալը տալիս է մեր առջև ծառացած խնդիրները հաղթահարելու հնարավորություն»Ավելին -
30.12.2019«Գալիք տարին կլինի եռանդուն աշխատանքի և բարեփոխումների տարի». 2019-ի վերջին աշխատանքային խորհրդակցությունըԱշխատանքային տարեվերջյան խորհրդակցությունն այսօր սկսվեց Կադաստրի կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավար Արթուր Պետրոսյանի ազատման դիմումի անակնկալ լուրովԱվելին -
30.12.2019Հարգելի՛ գործընկերներ, համակարգի աշխատակիցներ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներՍրտանց շնորհավորում եմ ձեզ և ձեր ընտանիքներին Ամանորի առթիվԱվելին -
23.12.2019Համագործակցություն Ասիական զարգացման բանկի հետԱսիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության ներկայացուցիչ՝ քաղաքաշինության ավագ մասնագետ Մարիա Պիա Անկոռային Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն այսօր պատմեց Կոմիտեի կողմից ավելի վաղ սկսված և առաջիկայում իրագործելիք ծրագրերի մասին։ Հանդիպմանը ներկա մեր մասնագետները հյուրին ներկայացրին նաև, թե փոխգործակցության և աջակցության նախնական ինչ պայմանավորվածությունների ունի Կոմիտեն տարբեր երկրների և միջազգային կառույցների հետ։Ավելին -
23.12.2019«Մենք ոչ միայն պիտի ասենք՝ խնդիր կա, մենք պիտի լուծման տարբերակներ առաջարկենք». աշխատանքային խորհրդակցությունԴեկտեմբերի 23-ի աշխատանքային խորհրդակցության սկզբում Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն անդրադարձավ նախորդ շաբաթ տրված հանձնարարականների կատարման մասին տվյալներին, որոնցից մի քանիսի արդյունքներն այնքան էլ գոհացնող չէին: Մեկ անգամ ևս ընդգծվեց պետական գերատեսչություններից ստացված գրություններին ժամանակին և շատ ավելի օպերատիվ պատասխանելու կարևորությունը՝ բացառելով որևէ ուշացում:Ավելին -
19.12.2019Ստորագրվեց համագործակցության հուշագիր. Կադաստրի կոմիտեն «Թվային գոտի և ճանապարհ» միջազգային նախաձեռնության համաժողովումՉինաստանի Շենժեն քաղաքում դեկտեմբերի 17-ից 19-ը կայացած «Թվային գոտի և ճանապարհ» 4-րդ համաժողովի ընթացքում համագործակցության հուշագիր ստորագրեցին Կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ Արտակ Փիլոյանը և «Թվային գոտի և ճանապարհ» նախաձեռնության նախագահ Հուադոնգ ԳոունԱվելին -
18.12.2019Պետության և քաղաքացու շահերից բխող որևէ առաջարկ չի մերժվիԿոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը դեկտեմբերի 16-ին հանդիպում ունեցավ գնահատողների փորձագիտական խորհրդի և գնահատողների ինքնակարգավորվող համահայկական միություն» հասարակական կազմակերպության նախագահ Վահրամ Սաֆարյանի, անդամներ Հրաչյա Սարգսյանի ու Արարատ Պապոյանի հետԱվելին